Շատ հաճախ տարված լինելով ամենօրյա հոգսերով՝ մենք անգամ չենք նկատում և գնահատում կյանքում ունեցած մեր ձեռքբերումները:
Ահա 5 ապացույց, որոնց առկայությունը փաստում է կյանքում գրանցած ձեր ձեռքբերումների և հաջողությունների մասին:
- Դուք չեք վախենում օգնություն խնդրելուց – սա նշանակում է, որ դուք ունեք կյանքում մարդիկ, ում վրա կարող եք հույս դնել:
- Դուք գիտակցում եք, որ ցանկացած անհաջողություն աճի գրավական է – սա խոսում է այն մասին, որ դուք կարողացել եք կյանքում հաղթահարել մի շարք դժվարություններ:
- Դուք շատ հազվադեպ եք բողոքում – սա նշանակում է, որ դուք սովորել եք ինքներդ ձեր վրա հույս դնել:
- Դուք հասկացել եք, որ հնարավոր չէ կյանքում ամեն ինչ փոխել – սա փաստում է այն մասին, որ դուք ուղղակի սովորել եք իրականությանը աչքերի մեջ նայել:
- Դուք կարողանում եք դրական գնահատել իրավիճակը – սա նշանակում է, որ դուք ցանկացած իրավիճակում, կարողանում եք դրական բան գտնել:
Աղբյուր՝ life.panorama.am