Անգլիացի եպիսկոպոսը կառավարությանը խնդրում է ճանաչել քրիստոնյաների ցեղասպանությունը
Անգլիայի Շրուսբերի քաղաքի կաթոլիկ եպիսկոպոս Մարկ Դևիսը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է քրիստոնյաների դեմ << Իսլամական պետություն>> խմբավորման կատարած հանցագործությունները ճանաչի որպես ցեղասպանություն: << Մենք պետք է խնդրենք մեր կառավարությանը վերանայել իսլամիստ գրոհայինների հանցագործությունները ցեղասպանություն ճանաչելու մերժումը: Քրիստոնյաների և կրոնական ու ազգային մյուս փոքրամասնությունների դեմ անմարդկային հանցագործություններ են կատարվում հենց այն տարածաշրջանում,
Նիգերիայի բանակը ազատագրել է իսլամիստների կողմից գերևարված 800 մարդու
France-Presse գործակալության տեղեկացմամբ`Նիգերիայի բանակը ազատել է ավելի քան 800 մարդու, ովքեր գերի էին << Բոկո Հարամ>> ահաբեկչական խմբավորման մոտ: Երկրի հյուսիսային Բորնո նահանգի մի քանի բնակավայրերում իրականացրած գործողությունների արդյունքում ոչնչացրել են ավելի քան 25 իսլամիստ գրոհայինների, մի քանիսին էլ ձերբակալել են: Նշենք, որ << Բոկո Հարամ>> խմբավորումը ստեղծվել է 2002 թվականին իսլամիստ քարոզիչ Մոհամեդ Յուսուֆի
Թունիսի իշխանությունները պայքարելու են ծայրահեղականության դեմ
France-Presse գործակալության համաձայն Թունիսի իշխանությունները հայտարարել են, որ երկրում կամպանիա են սկսում` երիտասարդության շրջանում իսլամական ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ պայքարելու համար: Կրոնի հարցերով նախարար Մոհամեդ Հալիլը տեղեկացրել էր, որ կամպանիայի ընթացքում քարոզելու և ներկայացնելու են << իսլամի իրական արժեքները>>: Նախարարի խոսքով երիտասարդները ծայրահեղական գաղափարախոսությանը ծանոթանում են համացանցի միջոցով, ուստի այդ ուղղությամբ ևս համապատասխան միջոցներ են
Մոսկվայում կանցկացվի հալածվող քրիստոնյաների պաշտպանության միջազգային համաժողով
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 28-30-ը Մոսկվայում կանցկացվի հալածվող քրիստոնյաների պաշտպանության միջազգային համաժողով: Համաժողովը կազմակերպելու գաղափարը պատկանում է միջազգային հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմին: Այս մասին ասված է Ռուս ուղղափառ եկեղեցու և Բիլի Գրեհեմի անվան ավետարանական միության համատեղ հայտարարությունում: Կազմակերպիչների տեղեկացմամբ` համաժողովին մասնակցելու է մոտ 1000 պատվիրակ ավելի քան 150 երկրներից: <<Այս միջոցառման կազմակերպման պատճառը ներկայումս Մերձավոր Արևելքում,