ԱՄՆ-ում աթեիստները հերթական հայցն են ներկայացրել դատարան
ԱՄՆ-ում աթեիստները պահանջել են դոլարի թղթադրամների վրայից հեռացնել երկրի պաշտոնական` «Աստծուն ենք մենք ապավինում» (In God We Trust) կարգախոսը: Համապատասխան հայցը Օհայո նահանգի Աքրոն քաղաքի դատարան են ներկայացրել մի խումբ աթեիստներ: Նրանց փաստաբան Մայքլ Նյուդոուի խոսքով «Աստծուն ենք մենք ապավինում>> արտահայտությունը խախտում է ԱՄՆ-ի սահմանադրությունը, համաձայն որի եկեղեցին պետությունից անջատ է: Եթե դատարանը բավարարի հայցը,
Նիգերիայի քրիստոնյաները ողջունել են իսլամիստների դեմ պայքարում բանակի հաջողությունները
Նիգերիայի Իբադան նահանգի կաթոլիկ թեմի եպիսկոպոսները իրենց ուրախությունն են արտահայտել իսլամական ահաբեկչական << Բոկո հարամ>> խմբավորման դեմ պայքարում ձեռք բերված հաջողությունների համար:<< Դաժան սպանությունների թիվը նվազել է, շատ ընտանիքներ վերադառնում են իրենց տները: Մենք շնորհավորում ենք Նիգերիայի բանակին և հատուկ ծառայություններին, շնորհակալություն ենք հայտնում զինծառայողների անձնազոհության և կամքի համար, աղոթում ենք նրանց համար>>- հայտարարել էին
Աշխարհը նշել է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը
Հունվարի 27-ին ամբողջ աշխարհում հարգել են Հոլոքոստի զոհերի հիշատակը: Հիշատակման աղոթք և մոմավառության արարողություն էր տեղի ունեցել նաև Մոսկվայի սինագոգերից մեկում: Ներկա էին եղել Ռուսաստանի գլխավոր րաբբի Ադոլֆ Շաևիչը, Մոսկվայի գլխավոր րաբբի Պինհաս Գոլշդմիդտը, Ռուսաստանի հրեական կոնգրեսի նախագահ Յուրի Կանները և այլոք: << Մենք հիշում ենք: Սակայն կարևոր է, որպեսզի այս ողբերգության մասին հիշեն մյուս
Սաիդ Աբեդինիին ազատ են արձակել միջազգային միջնորդության շնորհիվ
ԱՄՆ-ի քաղաքացի, ծագումով իրանցի բողոքական հովիվ Սաիդ Աբեդինին Իրանի բանտից ազատվել է Ռուս ուղղափառ եկեղեցու Պատրիարք Կիրիլի, Բիլլի Գրեհեմի անվան ավետարանական միության, ԱՄՆ-ի և Եվրամիության ղեկավարության միջնորդության շնորհիվ: Այս մասին տեղեկացված է Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքում: Սաիդ Աբեդինիին ձերբակալել էին 2012թվականին և դատապարտել 8 տարվա ազատազրկման: Նրա ձերբակալությունից հետո ամբողջ աշխարհում ավելի քան մեկ
Հռոմի Պապը ներողություն է խնդրել քրիստոնյա մյուս եկեղեցիներից
Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը բողոքական և քրիստոնյա մյուս եկեղեցիներից ներողություն է խնդրել Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու կողմից անցյալում հալածանքների ենթարկվելու համար: Այս մասին տեղեկացնում է <<The Guardian>> պարբերականը: Պողոս առաքյալի տաճարում տեղի ունեցած ամենամյա երեկոյան ծառայության ժամաանակ Պապը ասել էր.<<Ներողություն եմ խնդրում մյուս եկեղեցիների քրիստոնյաների հանդեպ կաթոլիկների ոչ ավետարանական վերաբերմունքի համար>>: Ավելի վաղ Վատիկանի մամուլի ծառայությունը հայտնել