Daily Archives: January 11, 2016

Ալաբամա նահանգում դադարեցրել են ամուսնական թույլտվություններ տալ միասեռ զույգերին

Charisma News-ի համաձայն ամերիկյան Ալաբամա նահանգի  Գերագույն դատարանի նախագահ Ռոյ Մուրը  դատավորներին կարգադրել է  դադարեցնել միասեռ զույգերին ամուսնական լիցենզիաներ տալը` չնայած նախորդ տարի  ԱՄՆ-ի Գերագույն դատարանի ընդունած որոշմանը: Ռոյ Մուրի այս որոշումը  անմիջապես քննադատության ենթարկվեց   համասեռամոլ ակտիվիստների  և իրավունքի ոլորտի տարբեր փորձագետների կողմից, ովքեր պնդում են, որ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի  կողմից միասեռ ամուսնությունները օրինականացնող վճռի  ընդունումը 

Նիգերիայում տեղադրել են աֆրիկյան մայրցամաքում  Հիսուսի ամենամեծ  արձանը

 Նիգերիայում կայացել է աֆրիկյան մայրցամաքում Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանի բացման և օծման հանդիսավոր արարողությունը: Արձանը տեղադրել են  Նիգերիայի  հարավ արևելքում գտնվող Աբաջի քաղաքում,քանի որ  ծնունդով հենց այդ քաղաքից է արձանի պատվիրատու և այդ նախագծի ֆինասնավորող, նավթա-գազային ոլորտի    գործարար Օբինա Օնուոխան:  Հիսուս Քրիստոսի  սպիտակ մարմարից պատրաստված արձանը կշռում է 40տոննա, իսկ  բարձրությունը 8մ 53 սմ է:

Ֆ. Գրեհեմը սկսել է աղոթքի  արշավը

Համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկացի ավետարանիչ   Ֆրանկլին Գրեհեմը սկսել է  աղոթքի և քարոզչության  արշավը, որը կոչվում է <<Ամերիկայի վճռականություն>>: Աղոթքի առաջին  հավաքը կայացել էր հունվարի 5-ին Այովա  նահանգի մայրաքաղաք  Դե Մոյնի  կառավարության  շենքի առջև: Գրեհեմը աղոթել էր իր ընտանիքի, ծառայողական թիմի և աղոթքին մասնակցած  մարդկանց հետ: Նշենք, որ  2016 թվականի ընթացքում ամերիկյան բոլոր նահանգներում աղոթքի  շրջագայություն

  • Մալթիական միաբանությունը օգնելու է Մերձավոր Արևելքի գաղթականներին

Մալթիական միաբանությունը օգնելու է Մերձավոր Արևելքի գաղթականներին

Մալթիական  միաբանության անդամները  ծառայություն են հիմնել, որի նպատակն է  օգնել  Էգեյան ծովով  Եվրոպա գաղթող  փախստականներին: Տարբեր տվյալների համաձայն  2015 թվականին  մոտ 1 միլիոն մարդ է  գաղթել  Եվրոպա: Փախստականների մեծ մասը Իրաքից են, Սիրիայից և Աֆղանստանից: Հաշվի առնելով ոչ անվտանգ նավերով ծովը անցնելու հետ կապված դժվարությունները և  վտանգները, Մալթիական միաբանության իտալական ճյուղը  համագործակցում է Հունաստանի առափնյա

Ամերիկացի կոնգրեսականները մտահոգ են

ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ  պետքարտուղար Ջոն Քերիին ուղղված նամակում  կոչ են արել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների հանդեպ իրականացվող ոճրագործությունները  ցեղասպանություն ճանաչել: <<Մենք մտահոգ ենք, որ  Սպիտակ Տունը  մտադիր է ցեղասպանություն ճանաչել միայն եզդիների նկատմամբ կատարվող  վայրագությունները` անտեսելով իսլամիստների կողմից  քրիստոնյաների և մյուս փոքրամասնությունների նպատակաուղղված ոչնչացումը>>- գրված է նամակում: Կոնգրեսականները անդրադարձել  են  Մերձավոր Արևելքում քրիստոնյաների դեմ կատարվող