Հարցումներ գիտնականների շրջանում
Ամերիկյան Հյուստոն քաղաքի Ռայսի անվան համալսարանի աշխատակիցների կողմից կատարված ուսումնասիրությունները հերքել են տարածված այն կարծիքը, որ գիտական մտածողությունը հակասում է հավատքին: Ստացված տվյալների համաձայն Հոնկոնգի, Հնդկաստանի, Իտալիայի, Թայվանի, Թուրքիայի, գիտնականների կեսից ավելին իրեն հավատացյալ է անվանել և հայտարարել, որ դա ոչ մի խնդիր չի առաջացնում իրենց մասնագիտական գործունեության համար: Իսկ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում [...]






