Ամերիկյան Հյուստոն քաղաքի Ռայսի անվան համալսարանի աշխատակիցների կողմից կատարված ուսումնասիրությունները հերքել են տարածված այն կարծիքը, որ գիտական մտածողությունը հակասում է հավատքին: Ստացված տվյալների համաձայն Հոնկոնգի, Հնդկաստանի, Իտալիայի, Թայվանի, Թուրքիայի, գիտնականների կեսից ավելին իրեն հավատացյալ է անվանել և հայտարարել, որ դա ոչ մի խնդիր չի առաջացնում իրենց մասնագիտական գործունեության համար: Իսկ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում մեծամասնություն են կազմել աթեիստ գիտնականները: Առաջին հերթին դա վերաբերում է ֆիզիկոսներին, կենսաբաններին, ովքեր ուսումնասիրում են մարդու և տիեզերքի առաջացումը: Ուսումնասիրությունների շրջանակներում ամերիկացի սոցիոլոգները մանրամասն հարցումներ էին անցկացրել 600 գիտնականների շրջանում վերոնշյալ երկրներից: