ԱՄՆ-ում ավելի քան հազար րաբբիներ հանրագիր են ստորագրել, որում Կոնգրեսին կոչ են անում Ամերիկայի դռները բացել սիրիացի փախստականների համար: Հանրագրում խոր մտահոգություն են հայտնում ամերիկացի քաղաքական գործիչների դիրքորոշման վերաբերյալ, ովքեր չենք ցանկանում փոխել միգրացիոն օրենքները, որոնք խոչընդոտում են ԱՄՆ-ում Սիրիայից փախստականների ընդունմանը: Հանրագիրը նախաձեռնել է Ամերիկայի հնագույն հրեական կազմակերպությունը`<<Hebrew Immigrants Aid Society>>-ն (Գաղթականներին օգնող հրեական կազմակերպություն): Կազմակերպությունը ստեղծվել է 130տարի առաջ` աջակցելու և պաշտպանելու ԱՄՆ գաղթող փախստականներին: