Christian Post-ի տեղեկացմամբ`Վաշինգտոնում Կրոնի և դեմոկրատիայի ինստիտուտում կայացած քննարկումների ժամանակ Իրաքում անգլիկան եպիսկոպոս Էնդրյու Ուայտը հայտարարել էր, որ մուսուլմանները, քրիստոնյաները և հրեաները պետք է համագործակցեն Մերձավոր Արևելքի փախստականներին աջակցելու և ծայրահեղական գաղափարախոսության դեմ պայքարելու համար:Նրա խոսքով Փարիզի ահաբեկչությունը, ԱՄՆ-ում մուսուլման զույգի կողմից հրազենային կրակով 14 մարդու սպանությունը վկայում են այն մասին, որ աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին: Անգլիկան հոգևորականի կարծիքով խնդիրը ոչ միայն <<Իսլամական պետություն>> խմբավորումն է, այլ նաև մուսուլման աշխարհում առկա արմատական միտումները, որոնք ուղղված են աշխարհիկ պետությունների դեմ` այդ թվում նաև մուսուլմանական: Հենց դրա համար էլ մուսուլմանները և քրիստոնյաները պետք է միասնական գործեն`հաղթելու աշխարհին ուղղված այս նոր սպառնալիքը: