Yearly Archives: 2015

Ֆրանցիսկ I. Սեռական բռնարարքներն այլևս չպետք է կրկնվեն եկեղեցում

  Համաշխարհային լրատվամիջոցների տեղեկացմամբ` Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը Վաշինգտոնի  սուրբ Մատթեոսի տաճարում հանդիպել էր  ամերիկացի եպիսկոպոսների հետ: Իր խոսքում Պապը անդրադարձել էր  կաթոլիկ հոգևորականության շրջանում  տեղ գտած սեռական բռնությունների թեմային: <<Ես հասկանում եմ, թե որքան ծանր էր ձեզ համար և ամբողջովին աջակցում եմ սեռական բռնությունների զոհերին օգնելու,  ապաքինելու  ձեր  ցանկությանը և ջանքերին: Մենք պետք է [...]

By |2015-09-24T12:28:09+04:00September 24th, 2015|Նորություններ|0 Comments

Քաղցկեղով հիվանդ Ջ. Քարտերը շարունակում է ծառայել եկեղեցում

Christian Today-ի համաձայն` չնայած հիվանդությանը ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմմի Քարտերը  շարունակում է ծառայել իր հարազատ Պլեյնզ քաղաքի բապտիստական եկեղեցում: Այս տարվա օգոստոսին նրա մոտ քաղցկել էին ախտորոշել և ներկայումս նա բուժման կուրս է ընդունում: Սակայն  Քարտերը  չի թողել եկեղեցում սարկավագի իր պարտականությունները և ամեն կիրակի շարունակում է  դաս տալ   կիրակնօրյա  դպրոցում: Նրա խոսքը միշտ լի է [...]

By |2018-11-08T17:50:59+04:00September 24th, 2015|Նորություններ|0 Comments

Մոսկվայում վերաբացվել է Եվրոպայի ամենախոշոր մզկիթը

Սեպտեմբերի 23-ին Մոսկվայում վերանորոգումից հետո  մուսուլմանների  առջև կրկին իր դռներն է բացել Եվրոպայում ամենամեծը համարվող մզկիթը: Բացման հանդիսավոր արարոությանը ներկա էին Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը, Ռուսաստանի մուֆտիների միության նախագահ Ռավիլ Գայնուտդինը, Ղազախստանի նախագահ  Նուրսուլթան Նազարբաևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը, Չեչնիայի  ղեկավար Ռամզան Կադիրովը, Թաթարստանի, Ինգուշեթիայի, Դաղստանի նախագահները, Ռուսաստանում եվրոպական  պետությունների [...]

By |2015-09-24T12:22:09+04:00September 24th, 2015|Նորություններ|0 Comments

Վ. Պուտին. Իսլամական պետությունը վարկաբեկում և խեղաթյուրում է   իսլամը

Մոսկվայում  Եվրոպայի ամենախոշոր մզկիթի բացման արարողության ժամանակ  ելույթ էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը: Նա անդրադարձել էր << Իսլամական պետություն>> խմբավորման գործունեությանը: <<Տեսնում ենք, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում, որտեղ այսպես կոչված <<Իսլամական պետության>>  ահաբեկիչները   վարկաբեկում են իսլամը, ատելություն տարածում, սպանում մարդկանց, որոնց թվում հոգևորականների, բարբարոսաբար ոչնչացնում են համաշխարհային մշակույթի հուշարձանները>>-հայտարարել էր Վ. Պուտինը:Նրա [...]

By |2015-09-24T12:20:38+04:00September 24th, 2015|Նորություններ|0 Comments

Իտալացի եպիսկոպոսները արգելել են մաֆիայի հետ կապ ունեցող անձանց կնքահայր դառնալ

Վատիկանի  լրատվամիջոցների համաձայն` Կալաբրիա շրջանի  եպիսկոպոսները  մաֆիայի հետ կապ ունեցող կաթոլիկներին արգելել են երեխաների մկրտության կնքահայր կամ կնքամայր դառնալ, որպես  վկաներ հանդես գալ ամուսնությունների գրանցման ժամանակ, ինչպես նաև արգելվում է  սուրբ առարակներ տանել կրոնական երթերի ժամանակ: Արգելքների մասին  եպիսկոպոսները  նշել են տեղի հոգևորականության համար նախատեսված հովվական հանձնարարականում:

By |2015-09-23T15:11:18+04:00September 23rd, 2015|Նորություններ|0 Comments

Տոկիոյում ցուցահանդես է բացվել` նվիրված գաղտնի քրիստոնյաներին

  Տոկիոյում բացվել է  ցուցահանդես, որը կոչվում է  << Գաղտնի քրիստոնյաներ>>: Ցուցահանդեսը պատմում է ճապոնացի քրիստոնյաների մասին, ովքեր դարեր շարունակ ստիպված էին թաքուն դավանել քրիստոնեությունը, որովհետև Հիսուսի հետևորդները այդ երկրում ենթարկվում էին սարսափելի կտտանքների և մահապատժի: Ցուցահանդեսում ներկայացված փաստաթղթերի , նամակների, նկարների  մի մասը հավաքվել է  խորվաթ միսիոներ, վանական Մարիո Մարեգոյի ջանքերով, ով Ճապոնիայում  ծառայում [...]

By |2015-09-23T15:09:31+04:00September 23rd, 2015|Նորություններ|0 Comments

Ամերիկացի կալանավորները պատրաստվել են Պապի հետ հանդիպմանը

Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկացմամբ` Ֆիլադելֆիայի Կորան-Ֆրոմհոլդ  բանտի  մի խումբ կալանավորներ ընկույզի փայտից գահաթոռ են պատրաստել Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի համար: Պապին առաջարկելու են նստել այդ աթոռի վրա կաթոլիկ Հովվապետի բանտ կատարելիք այցի ժամանակ: Հռոմի Պապը սեպտեմբերի 26-27-ին այցելելու է Ֆիլադելֆիա: Այդ ժամանակ նա Կորան-Ֆրոմհոլդ բանտում հանդիպելու է հարյուրից ավելի բանտարկյալների և  նրանց ընտանիքների հետ:

By |2015-09-23T15:07:36+04:00September 23rd, 2015|Նորություններ|0 Comments

Հռոմի Պապը ժամանել է Վաշինգտոն

Սեպտեմբերի 22-ին Հռոմի Պապը հնգօրյա այցով  ժամանել է Վաշինգտոն: Ֆրանցիսկ I-ի ինքնաթիռը  վայրէջք էր կատարել  Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ավիաբազայում: Կաթոլիկ Հովվապետին   դիմավորել էին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման,  փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը իրենց կանանց հետ: Օբաման Պապին ներկայացրել էր նաև իր դստրերին, որից հետո Պապին ողջունել էին պաշտոնական  անձինք և հոգևորականներ: Ֆրանցիսկ I-ին դիմավորելու համար ավիաբազայի [...]

By |2015-09-23T15:05:40+04:00September 23rd, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top