Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկացմամբ` Ֆիլադելֆիայի Կորան-Ֆրոմհոլդ բանտի մի խումբ կալանավորներ ընկույզի փայտից գահաթոռ են պատրաստել Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի համար: Պապին առաջարկելու են նստել այդ աթոռի վրա կաթոլիկ Հովվապետի բանտ կատարելիք այցի ժամանակ: Հռոմի Պապը սեպտեմբերի 26-27-ին այցելելու է Ֆիլադելֆիա: Այդ ժամանակ նա Կորան-Ֆրոմհոլդ բանտում հանդիպելու է հարյուրից ավելի բանտարկյալների և նրանց ընտանիքների հետ: