Վատիկանի  լրատվամիջոցների համաձայն` Կալաբրիա շրջանի  եպիսկոպոսները  մաֆիայի հետ կապ ունեցող կաթոլիկներին արգելել են երեխաների մկրտության կնքահայր կամ կնքամայր դառնալ, որպես  վկաներ հանդես գալ ամուսնությունների գրանցման ժամանակ, ինչպես նաև արգելվում է  սուրբ առարակներ տանել կրոնական երթերի ժամանակ: Արգելքների մասին  եպիսկոպոսները  նշել են տեղի հոգևորականության համար նախատեսված հովվական հանձնարարականում: