Սեպտեմբերի 23-ին Մոսկվայում վերանորոգումից հետո  մուսուլմանների  առջև կրկին իր դռներն է բացել Եվրոպայում ամենամեծը համարվող մզկիթը: Բացման հանդիսավոր արարոությանը ներկա էին Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը, Ռուսաստանի մուֆտիների միության նախագահ Ռավիլ Գայնուտդինը, Ղազախստանի նախագահ  Նուրսուլթան Նազարբաևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը, Չեչնիայի  ղեկավար Ռամզան Կադիրովը, Թաթարստանի, Ինգուշեթիայի, Դաղստանի նախագահները, Ռուսաստանում եվրոպական  պետությունների դեսպաններ և այլ բարձրաստիճան հյուրեր:  Ռավիլ Գայնուտդինի խոսքով մզկիթի վերանորոգումը  նպատակ ուներ պահպանել և վերականգնել նախկին տեսքը, որը  ներդաշնակ կլինի  տաճարային նորացված համալիրին: Մզկիթը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիական միջոցներով: Այն   նախատեսված է 10 հազար հավատացյալի համար: Նշենք, որ Մոսկվայի այդ մզկիթը կառուցել է ճարտարապետ Նիկոլայ Ժուկովը 1904 թվականին, իսկ շինարարությունը ֆինանսավորել էր  թաթար վաճառական Սալիհ Երզինը: