Մոսկվայում Եվրոպայի ամենախոշոր մզկիթի բացման արարողության ժամանակ ելույթ էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը: Նա անդրադարձել էր << Իսլամական պետություն>> խմբավորման գործունեությանը: <<Տեսնում ենք, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում, որտեղ այսպես կոչված <<Իսլամական պետության>> ահաբեկիչները վարկաբեկում են իսլամը, ատելություն տարածում, սպանում մարդկանց, որոնց թվում հոգևորականների, բարբարոսաբար ոչնչացնում են համաշխարհային մշակույթի հուշարձանները>>-հայտարարել էր Վ. Պուտինը:Նրա խոսքով այդ խմբավորման գաղափարախոսությունը կառուցված է իսլամի բացահայտ խեղաթյուրման, ստի վրա: << Նրանք փորձում են հետևորդներ հավաքագրել նաև մեր երկրում, սակայն Ռուսաստանի մուսուլման առաջնորդները` օգտագործելով իրենց հեղինակությունը դիմակայում են ծայրահեղական քարոզչությանը>>-նշել էր Ռուսաստանի նախագահը: Ելույթում Վ. Պուտինը իր հարգանքն էր հայտնել երկրի մուսուլման առաջնորդներին`շեշտելով նրանց ունեցած դերը ազգերի միջև համաձայնության ամրապնդման գործում:<<Մուսուլմանները` նախ և առաջ նրանց հոգևոր առաջնորդները մեծ դեր ունեն նաև միջկրոնական համաձայնության գործում: Նրանց կողմից արմատականության ցանկացած դրսևորման մերժումը և դատապարտումը ծանրակշիռ ավանդ է ազգայնականության և կրոնական ծայրահեղականության դեմ մղվող պայքարում>>-հավելել էր Վ.Պուտինը: Նրա կարծիքով այդ ուղղությամբ տարվող աշխատանքները հատկապես կարևոր են այսօր, քանի որ փորձեր են արվում կրոնական զգացմունքները օգտագործել քաղաքական շահերի համար: