Yearly Archives: 2015

Հռոմի Պապ. պաշտոնյաները իրավունք ունեն չգրանցել միասեռ ամուսնությունները

ԱՄՆ կատարած այցի ժամանակ Հռոմի Պապը հայտարարել էր, որ  պետական պաշտոնյաները իրավունք ունեն  չգրանցել  միասեռ ամուսնություննները: Եվ դա վերաբերում է հատկապես այն պաշտոնյաներին, որոնց կրոնական համոզմունքները  թույլ չեն տալիս դա անել: <<Համոզմունքի պատճառով որևէ  գործողությունից հրաժարվելը  պետք է ներառվի  իրավաբանական բոլոր  նորմերում, որովհետև  դա յուրաքանչյուր մարդու իրավունքն է>>-ասել էր Պապը: Այսպիսով Ֆրանցիսկ I-ը անուղղակիորեն  աջակցել [...]

By |2015-09-30T14:31:02+04:00September 30th, 2015|Նորություններ|0 Comments

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը   որդեգրելու են սիրիացի փախստական երեխայի

Հոլիվուդի աստղային զույգը` Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը  հայտարարել են, որ մտադիր են  որդեգրել սիրիացի փախստական երեխայի: Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն` սիրիացի փախստականների ճամբար այցելելու ժամանակ Ջոլին  հանդիպել էր երեք որբ եղբայրների: Նա փորձել էր համոզել ամուսնուն որդեգրել  այդ երեխաներին, սակայն Փիթը չէր աջակցել  կնոջը: Խորհրդակցելուց հետո զույգը  որոշել է որդեգրել սիրիացի փախստականներից մեկ երեխայի:  Նշենք, [...]

By |2015-09-29T13:57:03+04:00September 29th, 2015|Նորություններ|0 Comments

Սիրիայում ազատագրել են իսլամիստների կողմից բանտի վերածված հայկական եկեղեցին

Քուրդ աշխարհազորային խմբերը հայ կամավորների հետ միասին ազատագրել են  Սիրիայում Թուրքիայի հետ սահմանակից Թել Աբյադ քաղաքը, որում գտնվում է  1924 թվականին կառուցված  Սուրբ Խաչ հայկական եկեղեցին:  Թել Աբյադ քաղաքը  <<Իսլամական պետության>> գրոհայինները գրավել էին անցյալ տարվա հունիսին և դարձրել էին մարտավարական  հենակետ: Իսլամիստ գրոհայինները հայկական եկեղեցին վերածել էին բանտի, որտեղ տանջում և մահապատժի էին ենթարկում [...]

By |2015-09-29T13:58:02+04:00September 29th, 2015|Նորություններ|0 Comments

Նեպալում հինդու արմատականները ակտիվացրել են հարձակումները քրիստոնյաների դեմ 

<<Կարիքավոր եկեղեցի>> բարեգործական կազմակերպության տեղեկացմամբ` Նեպալում  հինդու ծայրահեղականները պահանջել են, որ օտարերկրյա կրոնական առաջնորդները  հեռանան երկրից:  Սեպտեմբերին  բողոքական երեք եկեղեցիներ հարձակման են ենթարկվել: Եկեղեցիների մոտ  ռումբեր էին պայթեցրել: Բարեբախտաբար զոհեր չկան, չորս ոստիկաններ  վիրավորվել էին` փորձելով վնասազերծել   ռումբերը: Բացի դա բրոշյուրներ են տարածվել, որոնցում  քրիստոնյաներին մեղադրում են երկրում անբարոյականություն տարածելու համար, իսկ  Նեպալի քաղաքացիներին, ովքեր  [...]

By |2015-09-29T13:43:22+04:00September 29th, 2015|Նորություններ|0 Comments

Ճապոնիան ֆինանսական օգնություն կտրամադրի փախստականներին

Ընթացիկ տարում Ճապոնիան  Մերձավոր Արևելքի փախստականներին, առաջնահերթ Իրաքի և Սիրիայի, օգնելու համար տրամադրելու է ավելի քան 810  միլիոն դոլար: Ճապոնական NHK-1 ռադիոկայանի  տեղեկացմամբ փախստականներին տրամադրվող օգնության ծրագրի մասին  կհայտնի Ճապոնիայի  վարչապետ Սինձո Աբեն  ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում իր ելույթի ժամանակ: Ռադիոկայանի համաձայն`Լիբանանում ապաստանած ավելի քան 100 հազար փախստականների համար  ճապոնիան Լիբանանի կառավարությանը կտրամադրի  2 միլիոն դոլար, [...]

By |2015-09-29T13:41:51+04:00September 29th, 2015|Նորություններ|0 Comments

Պապը ցանկություն ունի այցելել Հայաստան և Չինաստան

Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  հնարավոր է հաջորդ տարի այցելի Հայաստան: Այս մասին հայկական լրատվամիջոցներին հայտնել էր Վատիկանի Արևելյան եկեղեցիների հարցերով կոնգրեգացիայի ղեկավար, կարդինալ Լեոնարդո Սանդրին Հայաստան կատարած այցի ժամանակ: Նշենք, որ անցյալ տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վատիկան կատարած պաշտոնական այցի ժամանակ  Պապին հրավիրել էր այցելել Հայաստան: Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ  Ֆրանցիսկ I-ը  [...]

By |2015-09-29T13:38:17+04:00September 29th, 2015|Նորություններ|0 Comments

Համաշխարհային քրիստոնեական ֆլեշմոբ համացանցում

Միջազգային քրիստոնեական  Christian Vision կազմակերպությունը շարունակում է պատրաստվել սեպտեմբերի 30-ին  համացանցում անցկացվելիք քրիստոնեական համաշխարհային  ֆլեշմոբին: Այդ օրը ողջ աշխարհում մոտ 100 հազար քրիստոնյաներ սոցիալական ցանցերի  իրենց էջերում տեղադրելու են  հատուկ  հաղորդագրություն, որում բացատրելու են, թե ինչու են հավատում Հիսուսին: Դա կարող է լինել կարճ տեքստ  կամ էլ տեսաերիզ` թարգմանված միջագային լեզուներից մեկով:  Ֆլեշմոբին մնացել է երեք [...]

By |2015-09-28T14:44:41+04:00September 28th, 2015|Նորություններ|0 Comments

Հալածված, բայց ոչ լքված

Հավատքի համար հալածվող քրիստոնյաներին աջակցող  և օգնություն տրամադրող << Բառնաբասի հիմնադրամը>> նոյեմբերին անցկացնելու է <<Տառապող եկեղեցի>> ամենամյա միջոցառումը: Այս տարի միջոցառման   թեման   Կորնթացիների  2-րդ թղթի  4-րդ գլխի 8 - 10 խոսքերն են. <<Ամեն կողմից ճնշված, բայց ոչ ճզմված, կարոտյալ, բայց ոչ հուսահատ, հալածված, բայց ոչ լքված, չարչարված, բայց ոչ մեռած>>:  Հիմնադրամի աշխատակիցները  բոլոր ցանկացողներին  հրավիրում [...]

By |2015-09-28T14:42:40+04:00September 28th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top