<<Կարիքավոր եկեղեցի>> բարեգործական կազմակերպության տեղեկացմամբ` Նեպալում հինդու ծայրահեղականները պահանջել են, որ օտարերկրյա կրոնական առաջնորդները հեռանան երկրից: Սեպտեմբերին բողոքական երեք եկեղեցիներ հարձակման են ենթարկվել: Եկեղեցիների մոտ ռումբեր էին պայթեցրել: Բարեբախտաբար զոհեր չկան, չորս ոստիկաններ վիրավորվել էին` փորձելով վնասազերծել ռումբերը: Բացի դա բրոշյուրներ են տարածվել, որոնցում քրիստոնյաներին մեղադրում են երկրում անբարոյականություն տարածելու համար, իսկ Նեպալի քաղաքացիներին, ովքեր այլ կրոններ են դավանում համոզում են վերադառնալ իրենց հինդու արմատներին: Բրոշյուրները սկսեցին տարածել այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը մերժեց Սահմանադրությունում ուղղում կատարել, համաձայն որի հինդուիզմը պետք է դառնար երկրի պետական կրոնը: Խորհրդարանը դարձյալ հաստատել էր Նեպալի պետության աշխարհիկ բնույթը: Ի դեպ բրոշյուրների տարածման համար կասկածում են <<Hindu Morcha Nepal>> արմատական խմբավորմանը: