Միջազգային քրիստոնեական Christian Vision կազմակերպությունը շարունակում է պատրաստվել սեպտեմբերի 30-ին համացանցում անցկացվելիք քրիստոնեական համաշխարհային ֆլեշմոբին: Այդ օրը ողջ աշխարհում մոտ 100 հազար քրիստոնյաներ սոցիալական ցանցերի իրենց էջերում տեղադրելու են հատուկ հաղորդագրություն, որում բացատրելու են, թե ինչու են հավատում Հիսուսին: Դա կարող է լինել կարճ տեքստ կամ էլ տեսաերիզ` թարգմանված միջագային լեզուներից մեկով: Ֆլեշմոբին մնացել է երեք օր: Մինչ օրս միջոցառմանը իր մասնակցությունն է հայտնել 50 հազար մարդ: