Հոլիվուդի աստղային զույգը` Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը  հայտարարել են, որ մտադիր են  որդեգրել սիրիացի փախստական երեխայի: Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն` սիրիացի փախստականների ճամբար այցելելու ժամանակ Ջոլին  հանդիպել էր երեք որբ եղբայրների: Նա փորձել էր համոզել ամուսնուն որդեգրել  այդ երեխաներին, սակայն Փիթը չէր աջակցել  կնոջը: Խորհրդակցելուց հետո զույգը  որոշել է որդեգրել սիրիացի փախստականներից մեկ երեխայի:  Նշենք, որ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը  արդեն դաստիարակում են վեց երեխաների, ինչպես հարազատ, այնպես էլ որդեգիր: Անջելինա Ջոլին 13 տարի  համարվում է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Այդ ընթացքում  նա այցելել է փախստականների ճամբարներ Կամբոջայում, Անգոլայում, Ինգուշեթիայում, Օսեթիայում, Հորդանանում, Իրաքում, Աֆղանստանում, Թունիսում և այլ երկրներում: