Հավատքի համար հալածվող քրիստոնյաներին աջակցող և օգնություն տրամադրող << Բառնաբասի հիմնադրամը>> նոյեմբերին անցկացնելու է <<Տառապող եկեղեցի>> ամենամյա միջոցառումը: Այս տարի միջոցառման թեման Կորնթացիների 2-րդ թղթի 4-րդ գլխի 8 – 10 խոսքերն են. <<Ամեն կողմից ճնշված, բայց ոչ ճզմված, կարոտյալ, բայց ոչ հուսահատ, հալածված, բայց ոչ լքված, չարչարված, բայց ոչ մեռած>>: Հիմնադրամի աշխատակիցները բոլոր ցանկացողներին հրավիրում են նոյեմբերի 1-ից 8-ը միանալ իրենց և հալածվող քրիստոնյաներին նվիրված միջոցառում անցկացնել սեփական եկեղեցիներում: Բացի դա , հիմնադրամը նոյեմբերի 7-ը հայտարարել է միջազգային աղոթքի օր հալածվող Եկեղեցու համար: Միջոցառումը անցկացնելու ռեսուրսները, այդ թվում քարոզների թեմաները կարելի է գտնել հիմնադրամի կայքում :