Հռոմի Պապը բարձրացրել է բողոքականների կարծիքը Կաթոլիկ եկեղեցու վերաբերյալ
ԱՄՆ-ում անցկացված հարցումները պարզել են, որ Ֆրանցիսկ I Պապը իր գործունեությամբ բարձրացրել է Կաթոլիկ եկեղեցու վարկը բողոքական հովիվների մոտ: Հարցումները կատարվել էին հեռախոսով, Պապի ԱՄՆ կատարելիք այցի նախօրեին: Հարցումներին մասնակցել էր հազար մարդ` հովիվներ, ծառայողներ կամ քահանաներ Ամերիկայի տարբեր բողոքական եկեղեցիներից: Հարցվածների 40%-ը հայտարարել էր, որ Պապը հայտնի է իր համեստությամբ, աղքատների նկատմամբ հոգատարությամբ և [...]
Օրհնության արարողություն Երուսաղեմում
Սեպտեմբերի 30-ին Երուսաղեմում Լացի պատի մոտ տեղի է ունեցել կոեններին oրհնելու ավանդական արարողությունը, որին մասնակցել էին ավելի քան հազար հավատացյալ հրեաներ: Օրհնության ժամանակ մասնակիցները ծածկվել էին թալեսներով ( աղոթքի ծիսական հանդերձ), աղոթել էին ` հիշատակելով կրոնական ծառայությունները, որոնք կատարվել էին Երուսաղեմի առաջին և երկրորդ Տաճարների ժամանակ: Նշենք, որ կոենները Ահարոնի սերունդն են, Տաճարի քահանաների հինավուրց [...]
Ռուսաստանի կրոնական առաջնորդները կողմ են Սիրիային ռազմական օգնություն ցույց տալուն
Ռուսաստանի կրոնական առաջնորդները ողջունել են Սիրիայում <<Իսլամական պետության>> դեմ պայքարելու համար երկրի ռազմաօդային ուժերը օգտագործելու վերաբերյալ Ռուսաստանի կառավարության ընդունած որոշումը: Այս առնչությամբ Ռուսաստանի Միջկրոնական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.<<Ռուսաստանի ավանդական կրոնական համայնքները ըմբռնումով են մոտեցել Սիրիայի բնալչությանը ահաբեկչական սպառնալիքից պաշտպանելու և Սիրիայի բանակին աջակցելու համար Ռուսաստանի զինված ուժերը օգտագործելու վերաբերյալ կառավարության ընդունած [...]
Պատրիարք Կիրիլ. աղոթում ենք, որ բոլոր ռուս զինվորները ողջ վերադառնան
Ռուս Ուղղափառ եկեղեցին դրական է գնահատել Ռուսաստանի կառավարության որոշումը, համաձայն որի թույլատրվում է ռուսական զինուժը օգտագործել Սիրիայում <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնել է Սինոդի հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Վսևոլոդ Չապլինը: Իր հավանությունն է արտահայտել նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը: <<Ռուսաստանի Դաշնությունը պատասխանատու որոշում է ընդունել Զինված ուժերը օգտագործել [...]
Ազգային աղոթք Անգլիայում
Սեպտեմբերի 25-27-ը Անգլիայում անցկացվել էր Ազգային աղոթք քրիստոնյաների համար, որին մասնակցել էին ավելի քան 600 եկեղեցիներ: <<Երբ եկեղեցին աղոթում է խաղաղության, հաշտության համար, մարդկանց պատմում է Հիսուսի մասին, ապա լույսը ծագում է: Ավելանում է հույսը, մեր երկրները կվերափոխվեն, իսկ ահաբեկիչների սպառնալիքները կդադարեն: Փառք Աստծուն>>-ասել էր Անգլիկան եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին: Աղոթել էին ոչ միայն [...]
Վ. Պուտին. Իսլամական պետության գործունեությունը գլոբալ բնույթ է կրում
<<Իսլամական պետություն>> խմբավորման գործունեությունը ձեռք է բերում գլոբալ բնույթ: Որոշակի ուժեր օգտագործում են այդ խմբավորմանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու համար: Այս մասին հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը ամերիկացի լրագրող Չարլի Ռոուզին տված հարցազրույցի ժամանակ: <<Խմբավորման գրոհայինները նպատակադրվել են խալիֆայություն ստեղծել Պորտուգալիայից մինչև Պակիստան: Նրանք արդեն հավակնում են իսլամական սրբավայրերին` Մեքքային և Մեդինային: Իսլամիստների [...]
Արմատական իսլամիստները վանք են հրկիզել Բեթղեհեմում
Վերջերս Բեթղեհեմում հրկիզել են Մարոնիտ եկեղեցուն պատկանող սուրբ Շարվելի վանքը: <<Սա դիտավորյալ հրկիզում է, արմատական իսլամիստների կողմից իրականացված կրոնական բարբարոսություն է>>- լրագրողներին հայտարարել էր Երուսաղեմում Մարիոնիտ եկեղեցու պատրիարքության առաջնորդ Սոբխի Մահուլը: Հրկիզման արդյունքում տուժողներ չկան, որովհետև վանքում ընթանում են վերանորոգման աշխատանքներ և այդ ժամանակ վանքում մարդիկ չեն եղել: Սակայն շենքին զգալի վնաս է հասցվել: Տեղի [...]
Ֆրանսուհուն դատել են միասեռ ամուսնությունը չգրանցելու համար
Ֆրանսիայի Մարսել քաղաքի դատարանը միասեռ զույգի ամուսնությունը չգրանցելու համար քաղաքապետարանի աշխատակցուհի Սաբրիան Ուտին դատապարտել է 5 ամսվա պայմանական բանտարկության: Նա հրաժարվել էր գրանցել ամուսնությունը երկու կնոջ միջև և դատարանում բացատրել էր, որ միասեռ ամուսնությունները դեմ են իր կրոնական համոզմունքներին: Նրան մեղադրել էին նաև հոմոֆոբիայի համար, սակայն Ուտին կտրականապես մերժել էր այդ մեղադրանքը: Նշենք, որ միասեռ [...]







