ԱՄՆ կատարած այցի ժամանակ Հռոմի Պապը հայտարարել էր, որ պետական պաշտոնյաները իրավունք ունեն չգրանցել միասեռ ամուսնություննները: Եվ դա վերաբերում է հատկապես այն պաշտոնյաներին, որոնց կրոնական համոզմունքները թույլ չեն տալիս դա անել: <<Համոզմունքի պատճառով որևէ գործողությունից հրաժարվելը պետք է ներառվի իրավաբանական բոլոր նորմերում, որովհետև դա յուրաքանչյուր մարդու իրավունքն է>>-ասել էր Պապը: Այսպիսով Ֆրանցիսկ I-ը անուղղակիորեն աջակցել էր ամերիկուհի Կիմ Դևիսին, ով մերժել էր գրանցել միասեռ զույգերի ամուսնությունը, ինչի համար բանտարկվել էր: