<<Իսլամական պետություն>> խմբավորման գործունեությունը ձեռք է բերում գլոբալ բնույթ: Որոշակի ուժեր օգտագործում են այդ խմբավորմանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու համար: Այս մասին հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը ամերիկացի լրագրող Չարլի Ռոուզին տված հարցազրույցի ժամանակ: <<Խմբավորման գրոհայինները նպատակադրվել են խալիֆայություն ստեղծել Պորտուգալիայից մինչև Պակիստան: Նրանք արդեն հավակնում են իսլամական սրբավայրերին` Մեքքային և Մեդինային: Իսլամիստների գործունեությունը իրենց կողմից վերահսկվող տարածքների սահմաններից արդեն շատ հեռու է տարածվել>>-ասել էր նախագահը: Նրա խոսքով Սիրիայում իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարում է միայն սիրիական բանակը, ուստի միջազգային հանրությունը պետք է աջակցի Ասադի բանակին: Վ.Պուտինը նշել էր նաև, որ ԱՄՆ-ի ղեկավարությամբ ստեղծված կոալիցիան իսլամիստ գրոհայինների դեմ պայքարում աննշան հարվածներ է հասցնում, որոնք ամբողջովին անօգուտ են և այդ հարցին լուծում չեն տալիս: