ԱՄՆ-ում անցկացված հարցումները պարզել են, որ Ֆրանցիսկ I Պապը իր գործունեությամբ բարձրացրել է Կաթոլիկ եկեղեցու վարկը բողոքական հովիվների մոտ: Հարցումները կատարվել էին հեռախոսով, Պապի ԱՄՆ կատարելիք այցի նախօրեին: Հարցումներին մասնակցել էր հազար մարդ` հովիվներ, ծառայողներ կամ քահանաներ Ամերիկայի տարբեր բողոքական եկեղեցիներից: Հարցվածների 40%-ը հայտարարել էր, որ Պապը հայտնի է իր համեստությամբ, աղքատների նկատմամբ հոգատարությամբ և դրական ազդեցություն է ունեցել Կաթոլիկ եկեղեցու նկատմամբ իրենց կարծիքի վրա: Բողոքական հովիվների 90%-ը համաձայն է, որ կաթոլիկները կարող են վերստին ծնված լինել: 63%-ի կարծիքով Պապը ճշմարիտ քրիստոնյա է, 22%-ը համամիտ չի այդ կարծիքին, իսկ 16%-ը համոզված չի: Բողոքական հովիվների կեսից ավելին նշել էր, որ նրանք չեն արժևորում Պապի կարծիքը աստվածաբանական հարցերում: Համաշխարհային ճանաչում ունեցող ավետարանիչ Ջոել Օսթինը Christian Post-ին տված հարցազրույցում ասել էր.<<Ինձ դուր է գալիս Պապը: Ինձ դուր է գալիս, որ նա կաթոլիկ եկեղեցին ավելի թափանցիկ է դարձնում: Ինձ դուր է գալիս, որ նա հանդես է գալիս խոնարհության և մարդկանց հասնելու օգտին>>: