Սեպտեմբերի 30-ին Երուսաղեմում Լացի պատի մոտ տեղի է ունեցել կոեններին oրհնելու ավանդական արարողությունը, որին մասնակցել էին ավելի քան հազար հավատացյալ հրեաներ: Օրհնության ժամանակ մասնակիցները ծածկվել էին թալեսներով ( աղոթքի ծիսական հանդերձ), աղոթել էին ` հիշատակելով կրոնական ծառայությունները, որոնք կատարվել էին Երուսաղեմի առաջին և երկրորդ Տաճարների ժամանակ: Նշենք, որ կոենները Ահարոնի սերունդն են, Տաճարի քահանաների հինավուրց ցեղը: