Հոկտեմբերի 16-ին եկեղեցիները միաբանվելու են աղոթելու քրիստոնեական եկեղեցիների <<Քրիստոնյաների միություն>> ասոցիացիայի նախագահ, TBN հեռուստաալիքի նախագահ Իգոր Նիկիտինի առողջության համար: Ասոցիացիայի անդամ եկեղեցիների հովիվների ժողովում որոշվել է ծոմ պահել և աղոթել Իգոր Նիկիտինի առողջության վերականգման համար: << Մենք կոչ ենք անում հոկտեմբերի 16-ին մասնակցել ամբողջ աշխարհում անցկացվող ծոմին և աղոթքին, որպեսզի միաբան աղոթենք Իգոր Նիկիտինի առողջության համար, ով իր կյանքը նվիրել է Հիսուս Քրիստոսի ծառայությանը: <<Բայց ձեզ համար, որ իմ անունից վախենում եք, պիտի ծագի արդարության արեգակը և բժշկություն պիտի լինի նրա ճառագայթներում>>(Մաղաքիա 4:2): Մենք հավատում ենք, որ Իգոր Յուրևիչը կամրապնդվի հոգով և մարմնով և մեզ սիրող Հիսուս Քրիստոսի զորությամբ նա ամեն ինչ կհաղթահարի >>- ասված է ասոցիացիայի կոչում: