Christian Today-ի համաձայն ընտանիքի հարցերին նվիրված Վատիկանում ընթացող եպիսկոպոսների ժողովում քննարկվել է կանանց քահանաներ և սարկավագներ ձեռնադրելու հարցը: Կանադայից արքեպիսկոպոս Պոլ-Անդրե Դյուրոշեն հայտարարել էր, որ կանանց ձեռնադրումը հնարավորություն է եկեղեցու կյանքում կանանց ավելի շատ ընդգրկելու համար: << Ամենուր, որտեղ դա հնարավոր է, անհրաժեշտ է հնարավորություն տալ կանանց եկեղեցական կառույցներում պաշտոններ զբաղեցնելու: Նրանք չեն կարող պատարագներ մատուցել, խոստովանություն ընդունել, ամուսնության արարողություններ կատարել, սակայն այդ պաշտոնները թույլ կտան նրանց որոշումներ կայացնել>>-ասել էր արքեպիսկոպոս Դյուրոշեն: Նա հիշեցրել էր, որ կանանց ձեռնադրումը նորություն չի եկեղեցու համար: Վաղ եկեղեցում քահանաներ էին եղել և տղամարդիկ և կանայք: