Ռուսական որոշ լրատվամիջոցների համաձայն`վերջին շաբաթներին  մեծ թվով օտարերկրացի  գրոհայիններ են հեռացել <<Իսլամական պետություն>>խմբավորման շարքերից: Որոշ գրոհայիններ  խմբավորումից բարեհաջող հեռանալու համար ստիպված են եղել վճարել 9-20 հազար ամերիկյան դոլար: Այս մասին տեղեկացրել  են  Թուրքիայում խմբավորմանը մոտ կանգնած աղբյուրները: Իսկ Թուրքիայի  տաջիկ համայնքից  հայտնել են, որ վերջին մեկ ամսվա ընթացքում  հարյուրավոր տաջիկ գրոհայիններ են փախել << Իսլամական պետության>> ջոկատներից:  Նրանց մի մասը միացել է իսլամական այլ խմբավորումների, իսկ մյուս մասը   անցել է Թուրքիա: Այդ աղբյուրների համաձայն գրոհայինները հեռանում են <<Իսլամական պետությունից>>,  որովհետև հիասթափվել են այն ամենից, ինչ կատարվում է խմբավորման ներսում: