Reuters-ի տեղեկացմամբ` <<Իսլամական պետություն>> խմբավորումը  հայտարարություն է տարածել, որում  բոլոր << ուղղահավատ>>  մուսուլմաններին կոչ է արվում  սրբազան պատերազմի` ջիհադի դուրս գալ  <<ռուս և ամերիկացի  խաչակիրների>> դեմ:  Հայտարարության  ձայներիզը  տարածել են համացանցում:  Իսլամամական այդ խմբավորումը իր բոլոր կողմնակիներին կոչ է անում  միաբանվել և պայքար սկսել ամերիկացի և ռուս զինվորականների դեմ, որոնց հայտարարության մեջ անվանում են խաչակիրներ: Այս կերպ իսլամիստները ցանկանում են զուգահեռներ տանել իրենց պայքարի և  միջին դարերում Արաբական խալիֆայության դեմ  եվրոպացի խաչակիրների  մղած պատերազմի միջև: