The Washington Post-ի համաձայն`10 տարեկան անդամալույծ տղան, որին Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը օրհնել էր ԱՄՆ կատարած այցի ժամանակ, համացանցով կարողացել  է հավաքել  ավելի քան 100 հազար դոլար: Այդ գումարը նրա ծնողներին հնարավորության կտա հաշմանդամի սայլակը տեղափոխելու համար նախատեսված ֆուրգոն գնել: Սեպտեմբերի 26-ին  Ֆիլադելֆիայի օդանավակայան  ժամանելուց հետո`  Պապը տեսնելով  անդամալույծ Մայքլ Կիտինգին, կանգնեցրել էր  ավտոմեքենան, մոտեցել  նրան, օրհնել  էր և համբուրել: Այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց  Մայքլին համբուրող Պապի լուսանկարը, տղայի հասցեով սկսեցին  դրամական փոխանցումներ գալ: Շատ կարճ ժամանակահատվածում հավաքվել էր 100 հազար դոլար, ինչը ծնողներին կօգնի  նոր ֆուրգոն գնել: Մայքլը կարողանում է տեղաշարժվել միայն  անվավոր սայլակով: Այդ նոր ֆուրգոնի շնորհիվ տղան կկարողանա  ավելի երկար ճանապարհորդություններ կատարել: