Ամերիկյան եկեղեցիները դեմ են առողջապահության դեպարտամենտի որոշմանը
Christian Today–ի համաձայն` Կալիֆորնիայի նահանգի առողջապահության դեպարտամենտը պահանջել է, որպեսզի եկեղեցիները վճարեն հղիության արհեստական ընդհատման բժշկական ծառայության համար պետական բժշկական ապահովագրության շրջանակներում: Եկեղեցիները հրաժարվել են վճարելուց, քանի որ հավատացյալները կտրականապես դեմ են հղիության արհեստական ընդհատումներին և պատրաստ են պայքարել իրենց համոզմունքների համար: <<Ազատության պաշտպանության միությունը>> եկեղեցիների անունից հայց է ներկայացրել դատարան առողջապահության դեպարտամենտի դեմ` նպատակ [...]
Անգլիայում կրճատում են եկեղեցական արարողությունների թիվը
Անգլիայի Եկեղեցին մտադիր է մեծացնել այսպես կոչված << տոնական>> տաճարների թիվը, որոնցում եկեղեցական արարողությունները կատարվելու են միայն Սուրբ Ծննդյան և Հարության տոների ժամանակ: Պատճառը տաճարները պահելու համար ֆինանսների բացակայությունն է և հավատացյալների թվի նվազումը: Վերջերս Անգլիայի Եկեղեցու հրապարակած զեկույցի համաձայն երկրի 15700 եկեղեցիներից յուրաքանչյուրի համար տարեկան անհրաժեշտ է մոտավորապես 10 հազար ֆունտ ստեռլինգ: Սակայն այդ [...]
Առևանգված ճիզվիտ քահանան հնարավոր է ողջ է
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալների համաձայն իսլամիստ ահաբեկիչների կողմից առևանգված իտալացի ճիզվիտ քահանա Պաոլո դալ Օլիոն ողջ է: Այս տեղեկությունը տվել են <<Իսլամական պետություն>> խմբավորման նախկին երկու գրոհայիններ , ովքեր լքել են իսլամիստների շարքերը: Քահանա Պաոլո դալ Օլիոյին առևանգել էին 2013 թվականի հուլիսին Սիրիայի հյուսիս -արևելյան Ռակա քաղաքում: Մինչ օրս նրա ճակատագրի մասին հավաստի [...]
Կաթոլիկ եկեղեցին մերժել է միասեռ ամուսնությունները
Վատիկանում ավարտվել է Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու ընտանիքի հարցերին նվիրված եպիսկոպոսների ժողովը: Վերջին նիստում հաստատվել էր եզրափակիչ զեկույցը, որը պատրաստել էր Ֆրանցիսկ I–ի կողմից նշանակված 10 եպիսկոպոսներից կազմված հատուկ հանձնաժողովը: 94 կետերից կազմված այդ զեկույցի համաձայն եկեղեցին մերժում է միասեռ ամուսնությունները, միաժամանակ նշելով, որ անհրաժեշտ է հարգել յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը` անկախ նրա սեռական ուղղվածությունից: Փաստաթղթում բացարձակ անհանդուրժողական [...]
Կիպրոսում վերականգնում են ուղղափառ վանքը
Ուղղափառ քրիստոնյաները և թուրք մուսուլմանները միասին վերականգնում են Կիպրոսի թուրքական մասի հյուսիս- արևելքում գտնվող Անդրեաս առաքյալի վանքը: Վանքը կառուցվել է 19-րդ դարում, այն վայրում, որտեղ ավանդության համաձայն առաքյալը հրաշքով աղբյուր էր ստեղծել: Այդ վայրը ուխտատեղի էր դարձել ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մուսուլմանների համար: Սակայն 1974 թվականին Կիպրոսը հունական և թուրքական մասերի բաժանվելուց հետո վանքը ամայացավ: [...]
Հալեպի եպիսկոպոս. ուսական ռազմական օդուժի հարվածները շատ արդյունավետ են
Հալեպի կաթոլիկ եպիսկոպոս Ժորժ Աբու Խազենը հայտնի է Սիրիայում Արևմուտքի վարած քաղաքականության հանդեպ իր կոշտ քննադատական վերաբերմունքով: Վերջերս նա հայտարարել էր, որ <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ պայքարում Ռուսաստանի ռազմական օգնությունը շատ արդյունավետ է: <<Ռուսները իրոք հարվածներ են հասցնում իսլամիստների դիրքերին, իսկ ամերիկացիները կանխամտածված անարդյունավետ ռմբակոծություններ էին իրականացնում>>-հայտարարել էր Խազենը: Նա նշել էր, որ չի կարողանում [...]
Իսպանիայի սոցիալիստները ցանկանում են արգելել կրոնի դասերը
Իսպանիայում սոցիալիստների առաջնորդ Պեդրո Սանչեսը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ իր կուսակցության հաղթանակի դեպքում կրոնի դասերը կարգելվեն ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր դպրոցներում: Դեկտեմբերի 20 –ին Իսպանիայում կայանալու է խորհրդարանի ստորին և վերին պալատների ընտրությունը: Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցությունը, որի առաջնորդը Սանչեսն է, համարվում է երկրի խոշորագույն ընդդիմադիր ուժը: Սոցիալիստների նախընտրական ծրագրի կետերից [...]
Իրանի նախագահը հանդիպելու է Հռոմի Պապի հետ
Սուրբ Գահի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա նոյեմբերի 14-ին Իրանի նախագահ Հասան Ռուհանին Վատիկանում հանդիպելու է Հռոմի Պապի հետ: Նշենք, որ վերջին անգամ` 1999 թվականին Վատիկանում հանդիպել էին Իրանի նախագահ Մոհամեդ Խաթամին և Հովհաննես Պողոս II Պապը: Իտալական լրատվամիջոցների համաձայն Իրանի նախագահի Իտալիա կատարելիք երկօրյա այցի շրջանակներում նա հանդիպելու է նաև Իտալիայի նախագահի [...]







