Ուղղափառ քրիստոնյաները և թուրք մուսուլմանները միասին վերականգնում են Կիպրոսի թուրքական մասի հյուսիս- արևելքում գտնվող Անդրեաս առաքյալի վանքը: Վանքը կառուցվել է 19-րդ դարում, այն վայրում, որտեղ ավանդության համաձայն առաքյալը հրաշքով աղբյուր էր ստեղծել: Այդ վայրը ուխտատեղի էր դարձել ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մուսուլմանների համար: Սակայն 1974 թվականին Կիպրոսը հունական և թուրքական մասերի բաժանվելուց հետո վանքը ամայացավ: Վանքի վերականգման աշխատանքների համար անհրաժեշտ է մոտ 6 միլիոն եվրո: Կիպրոսի պատմական ժառանգության հարցերով կոմիտեի անդամ Թաքիս Հաջիդեմետրիուի խոսքով` վերականգման աշխատանքներին մուսուլմանների և քրիստոնյաների միասնական մասնակցությունը վկայում է, որ կղզում ոչ մի վիճահարույց հարցեր չկան տարբեր կրոնների հետևորդների միջև: