Monthly Archives: December 2015

Վատիկանում վառել են Սուրբ Ծննդյան տոնածառի լույսերը

Դեկտեմբերի 18-ի երեկոյան Վատիկանի սուրբ Պետրոսի հարապարակում վառել են  Սուրբ Ծննդյան  հսկայական տոնածառի լույսերը:  Ինչպես միշտ տոնածառի հարևանությամբ տեղադրված է  Սուրբ Ծնունդը  պատկերող դեկորացիաները: 25 մետր բարձրություն ունեցող եղևնին  Վատիկան են ուղարկել գերմանական Բավարիայից, իսկ Սուրբ Ծննդյան  մսուրը ներկայացնող  դեկորացիաները պատրաստվել են  Իտալիայի հյուսիսային  Տրենտո  թեմում: Նշենք, որ եղևնին և Սուրբ Ծննդյան մսուրը  նվեր են [...]

By |2015-12-21T16:23:55+04:00December 21st, 2015|Նորություններ|0 Comments

Բ. Նաթանյահու. Իսրայելի կառավարությունը պաշտպանում է քրիստոնյա   համայնքին

Fides գործակալության համաձայն Իսրայելում կայացած << Քրիստոնեական  կոչ>> համաժողովում ունեցած ելույթի ժամանակ երկրի վարչապետ  Բենիամին Նաթանյահում   հայտարարել էր, որ  Իսրայելը Մերձավոր Արևելքում միակ երկիրն է, որտեղ քրիստոնյաները պաշտպանված են պետության կողմից: << Այսօր պարզ է արդեն, որ Իսրայելը Մերձավոր Արևելքի  միակ պետությունն է, որ պաշտպանում է քրիստոնյաներին, որտեղ քրիստոնյաները  ապրում են խաղաղ պայմաններում և նրանց [...]

By |2015-12-21T16:22:23+04:00December 21st, 2015|Նորություններ|0 Comments

Բրիտանացի պատգամավորները պահանջում են քրիստոնյաների դեմ բռնարարքները ցեղասպանություն ճանաչել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի  66 պատգամավորներ նամակ են ուղարկել վարչապետ Դևիդ Քեմերոնին: Պատգամավորները  խնդրում են, որպեսզի   Մեծ  Բրիտանիան ՄԱԿ-ում  բարձրացնի  <<Իսլամական պետություն>>  խմբավորման կողմից Սիրիայում և Իրաքում  քրիստոնյաների դեմ իրականացվող բռնարարքները ցեղասպանություն ճանաչելու հարցը:Նամակը ստորագրած պատգամավորների թվում են անգլիկան երեք եպիսկոպոս,  գիտնականներ, իրավաբաններ և այլոք: Նամակի հեղինակները հիշատակում են իսլամիստ գրոհայինների կողմից կրոնական առաջնորդների սպանությունների, քրիստոնյաների [...]

By |2015-12-21T16:19:38+04:00December 21st, 2015|Նորություններ|0 Comments

Սլովենիան մերժել է օրինականացնել միասեռ ամուսնությունները

BBC-ի տեղեկացմամբ` Սլովենիայում կայացած   միասեռ ամուսնությունները օրինականացնելու և միասեռ զույգերի կողմից երեխաներ որդեգրելու վերաբերյալ հանրաքվեում բնակչությունը դեմ է քվեարկել: Ընտրողների ավելի քան  63% -ը դեմ է նման ամուսնություններին: Նշենք, որ այս տարվա մարտին Սլովենիայի խորհրդարանը  հաստատել էր  միասեռ ամուսնությունների օրինականացումը, սակայն  ընդիմադիրները կարողացել էին հասնել այն բանին , որ   այդ հարցի վերաբերյալ  հանրաքվե անցկացվի: Պահպանողական [...]

By |2015-12-21T16:18:27+04:00December 21st, 2015|Նորություններ|0 Comments

Ֆրանսիայի իշխանությունները  Սուրբ Ծննդյան տոնակատարության առիթով խստացնում են անվտանգության միջոցառումները

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար  Բերնար Կազնյովը կոչ է արել  Սուրբ Ծննդյան տոնակատարության  օրերին խստացնել անվտանգության միջոցները  տաճարներում և դրանց հարակից տարածքներում: Այդ մասին նախարարը նշել էր տեղի իշխանություններին, ոստիկանությանը և ժանդարմերիային   ուղղված կարգադրությունում: Քրիստոնեական համայնքների  առաջնորդներին ևս կոչ է արվել  զգոն լինել:  Բերնար Կազնյովը նշել է, որ մասնավորապես անհրաժեշտ է ստուգել այդ օրերին  տաճար այցելողներին [...]

By |2015-12-21T16:17:15+04:00December 21st, 2015|Նորություններ|0 Comments

Կաթոլիկ եկեղեցին ընդունել է Մայր Թերեզայի աղոթքի շնորհիվ կատարված բժշկության հրաշքը

Դեկտեմբերի 17-ին `իր ծննդյան 79-րդ տարեդարձի օրը Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը հաստատել է կաթոլիկ եկեղեցու կողմից ճանաչված հրաշքը, որը կատարվել էր Մայր Թերեզայի աղոթքի շնորհիվ: Իտալական լրատվամիջոցների համաձայն մի քանի օր առաջ Վատիկանի համապատասխան կառույցը հաստատել էր, որ Մայր Թերեզայի աղոթքի շնորհիվ տեղի էր ունեցել գիտականորեն անբացատրելի երևույթ: Բժշկվել էր 35-ամյա բրազիլացին, ով բժիշկների հաստատմամբ [...]

By |2015-12-18T14:26:57+04:00December 18th, 2015|Նորություններ|0 Comments

Աշխարհահռչակ հրեա ջութակահարը արժանացել է Genesis մրցանակին

Աշխարհահռչակ ջութակահար Իցհակ Պերլմանը  դարձել է Իսրայելի <<Genesis>> մրցանակաբաշխության երրորդ դափնեկիրը: Մրցանակը կազմում է մեկ միլիոն ամերիկյան դոլար և յուրաքանչյուր տարի շնորհվում է  մասնագիտական  մեծագույն ձեռքբերումների համար: << Պարոն Պերլմանը արժանացել է <<Genesis>> մրցանակին, որպես երաժիշտ և մանկավարժ ունեցած բացառիկ ներդրումների, հրեական արժեքներին և Իսրայել պետությանը  նվիրվածության համար>>- հայտարարել են մրցանակի հիմնադիրները:  Նշենք, որ համաշխարհային [...]

By |2015-12-18T14:25:49+04:00December 18th, 2015|Նորություններ|0 Comments

Կկայանա համաշխարհային հովվական Synergize 2016  կոնֆերանսը

2016թվականի հունվարի 19-21-ը ամերիկյան Ֆլորիդա նահանգի  Օռլանդո քաղաքում կայանալու է  համաշխարհային հովվական  <<Synergize 2016>> կոնֆերանսը, որին մասնակցելու են քրիստոնեական խոշոր հարանվանությունների և համայնքների ներկայացուցիչներ: Կոնֆերանսը նվիրվելու է  այս սերնդի ժամանակ Հիսուսին  մեկ միլիարդ հոգիներ բերելու շարժման  մարտավարության հարցերին:  <<Billion Soul>> շարժումը  սկսվել է 2002թվականին: Շարժման նպատակն է Եկեղեցուն ապահովել  լավագույնս պատրաստված հովիվներով, ինչը թույլ կտա  [...]

By |2015-12-18T14:23:30+04:00December 18th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top