Monthly Archives: December 2015

Հունաստանի խորհրդարանը օրինականացրեց միասեռ ամուսնությունները

Հունաստանի խորհրդարանը  հաստատել է օրենքի նախագիծը, որը համասեռամոլ զույգերին թույլատրում է  քաղաքացիական ամուսնություններ կնքել: Քվեարկությանը ներկա 249 պատգամավորներից կողմ էր քվերակել 193-ը, իսկ դեմ` 56-ը: << Սա կարևոր իրադարձություն է  մարդու իրավունքների ոլորտում>>-հայտարարել էր Հունաստանի վարչապետ   Ալեքսիս  Ցիպրասը: Ընդունված օրենքը թույլ է տալիս կարգավորել միասեռ զույգերի  ժառանգության և գույքի հետ կապված  հարցերը, սակայն օրենքում չի [...]

By |2015-12-24T15:51:45+04:00December 24th, 2015|Նորություններ|0 Comments

Սոմալիում  արգելել են տոնել Սուրբ Ծնունդը և Ամանորը

 <<Associated Press>> -ի տեղեկացմամբ` Սոմալիի կառավարությունը արգելել է տոնել Սուրբ Ծնունդը և Ամանորը: <<Սուրբծննդյան և ամանորյա  տոնակատարությունները  հակասում են իսլամական մշակույթին: Ընդհանրապես այդ տոների հետ կապված ոչ մի  միջոցառումներ չպետք է անցկացվեն>>-հայտարարել էր երկրի կրոնի հարցերով նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Իսկ հոգևորականության շրջանում այն կարծիքն է տարածված, որ  ոչ մուսուլմանական տոնակատարությունները կարող են  սադրել << [...]

By |2015-12-24T15:50:34+04:00December 24th, 2015|Նորություններ|0 Comments

Իրանում ժամկետից շուտ  բանտից ազատել են բողոքական հովվի

Իրանում բանտից ժամկետից շուտ ազատ է արձակվել բողոքական հովիվ Ֆարշիդ Ֆաթհին: 2012 թվականին Իրանի հեղափոխական դատարանը հովվին դատապարտել  էր 6 տարվա  բանտարկության: Իրանի անվտանգության ծառայությունը Ֆարշիդ Ֆաթհիին  60 այլ քրիստոնյաների հետ միասին ձերբակալել էր  2010թվականի Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին: Նրանց  մեղադրել էին դավանափոխության, քրիստոնեության  անօրինական քարոզչության  և օտարերկրյա  կազմակերպությունների հետ ունեցած կապերի համար: Թեհրանի  նահանգապետը   [...]

By |2015-12-24T15:49:11+04:00December 24th, 2015|Նորություններ|0 Comments

Օգնություն անօթևաններին

  Ավարտվել է  Ռուս Ուղղափառ եկեղեցու Սինոդի  բարեգործության և սոցիալական ծառայության բաժնի նախաձեռնած բարեգործական << Նադեժդա>> ավտոերթը, որի ընթացքում  ավելի քան 200 անօթևան մարդիկ ստացել են ձմեռային հագուստ, տաք սնունդ, ինչպես նաև բժիշկների և սոցիալական ծառայողների  խորհրդատվություն:  Նշենք, որ  բարեգործական այդ ակցիան տևել էր 23 օր, որի ժամանակ մասնակիցները  անցնելով  3850կմ` այցելել էին Իվանովո, Յարոսլավլ, [...]

By |2015-12-23T14:16:43+04:00December 23rd, 2015|Նորություններ|0 Comments

Հույն հոգևորականությունը դեմ է միասեռ ամուսնությունների օրինականացմանը

 AgionOros գործակալության տեղեկացմամբ` Հունաստանի Սուրբ Աֆոն թերակղզու բոլոր վանքերի ներկայացուցիչները  դեմ են հանդես եկել  միասեռ ամուսնությունները օրինականացնելու կառավարության ծրագրին: Խորհրդարանի պատգամավորներին ուղղված կոչում  հոգևորականները  խնդրել են  հետաձգել այդ հարցի վերաբերյալ քվեարկությունը: Ուղերձում հույն հոգևորականները մտահոգություն են  հայտնել    ուղղափառության և հույն մշակույթի արժեքներից օրենսդրորեն հեռանալու կապակցությամբ: << Որպես ուղղափառ քրիստոնյաներ, մենք հարգում ենք  յուրաքանչյուր մարդու ընտրությունը` [...]

By |2015-12-23T14:15:26+04:00December 23rd, 2015|Նորություններ|0 Comments

Կոնֆերանս Լոս Անջելեսի Ռուս բողոքական եկեղեցում

Լոս Անջելեսի << Ռուս բողոքական եկեղեցում>>  Հնդկաստանից ավետարանիչ Պիտեր Կումարի մասնակցությամբ եռօրյա  կոնֆերանս էր կայացել: Պիտեր Կումարը արդեն քարոզել է ավելի քան 35 երկրներում: << Կոնֆերանսը մեծ  հաջողություն ունեցավ: Ավելի քան 20 մարդ ընդունեցին Հիսուսին  որպես Տեր և Փրկիչ, իսկ 8 մարդ ֆիզիկապես  բժշկվեցին:Մարդիկ շատ օրհված էին >>-ասել է եկեղեցու հովիվ Ալեքս Պրոպոկչիկը:

By |2015-12-23T14:13:38+04:00December 23rd, 2015|Նորություններ|0 Comments

Սիրիայում իսլամիստները արգելել են նշել  Մուհամեդ մարգարեի ծննդյան տոնը

  <<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները Սիրիայում  բռնազավթած տարածքներում արգելել են նշել Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը: << Նրանք իրենց ահաբեկչական գործունեությունը զարդարել են  իսլամի հանդերձով, սակայն ավազակություն են  կատարում: Ավերելով Սիրիան, նրանք ոչնչացնում են նաև իսլամը: Իսլամիստները ապագա չունեն>>-ասել էր  Սիրիայի իսլամի հարցերով նախարար Սաթար Ասաեդը: Դեկտեմբերի 23-ին մուսուլմանական աշխարհը նշում է Մուհամեդ մարգարեի ծննդյան տոնը` [...]

By |2015-12-23T14:10:13+04:00December 23rd, 2015|Նորություններ|0 Comments

Սուրբ Ծննդյան տոնի նվեր մանկատանը

  The Christian Post-ի համաձայն Տեխասի քրիստոնեական մանկատան մոտ Սուրբ Ծննդյան  տոնի առիթով  դրված մանուկ Հիսուսի արձանի տակ,  որպես զոհաբերություն անհայտ անձը դրել  էր  50  հազար  ամերիկյան  դոլարի չեկ: Մանկատան տնօրեն Դարեն Չեքը թերթին տված հարցազրույցում պատմել էր.<<Առավոտյան մեզ զանգահարեց մի տղամարդ և խորհուրդ տվեց նայել մսուրի դեկորացիան, որտեղ պառկած է մանուկ   Հիսուսը:  Մենք  այնտեղ [...]

By |2015-12-23T14:09:05+04:00December 23rd, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top