Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնյովը կոչ է արել Սուրբ Ծննդյան տոնակատարության օրերին խստացնել անվտանգության միջոցները տաճարներում և դրանց հարակից տարածքներում: Այդ մասին նախարարը նշել էր տեղի իշխանություններին, ոստիկանությանը և ժանդարմերիային ուղղված կարգադրությունում: Քրիստոնեական համայնքների առաջնորդներին ևս կոչ է արվել զգոն լինել: Բերնար Կազնյովը նշել է, որ մասնավորապես անհրաժեշտ է ստուգել այդ օրերին տաճար այցելողներին : Նախարարի կարծիքով Սուրբ Ծննդյան տոներին քրիստոնեական տաճարների վրա հարձակումներ կատարելը իսլամիստների համար խորհրդանշական իմաստ ունի: