Դեկտեմբերի 18-ի երեկոյան Վատիկանի սուրբ Պետրոսի հարապարակում վառել են Սուրբ Ծննդյան հսկայական տոնածառի լույսերը: Ինչպես միշտ տոնածառի հարևանությամբ տեղադրված է Սուրբ Ծնունդը պատկերող դեկորացիաները: 25 մետր բարձրություն ունեցող եղևնին Վատիկան են ուղարկել գերմանական Բավարիայից, իսկ Սուրբ Ծննդյան մսուրը ներկայացնող դեկորացիաները պատրաստվել են Իտալիայի հյուսիսային Տրենտո թեմում: Նշենք, որ եղևնին և Սուրբ Ծննդյան մսուրը նվեր են տրվել Պապին վերջերս Բավարիայի և Տրենտոյի պատվիրակությունների հետ Վատիկանում Պապի ունեցած հանդիպման ժամանակ: Ընդունելության ընթացքում Պապը հանդիպել էր հիվանդ երեխաների հետ, ովքեր տոնական եղևնու համար զարդեր և խաղալիքներ են պատրաստել: