Fides գործակալության համաձայն Իսրայելում կայացած << Քրիստոնեական  կոչ>> համաժողովում ունեցած ելույթի ժամանակ երկրի վարչապետ  Բենիամին Նաթանյահում   հայտարարել էր, որ  Իսրայելը Մերձավոր Արևելքում միակ երկիրն է, որտեղ քրիստոնյաները պաշտպանված են պետության կողմից: << Այսօր պարզ է արդեն, որ Իսրայելը Մերձավոր Արևելքի  միակ պետությունն է, որ պաշտպանում է քրիստոնյաներին, որտեղ քրիստոնյաները  ապրում են խաղաղ պայմաններում և նրանց համայնքը աճում է>>-հայտարարել էր վարչապետը: Fides գործակալությունը նշում է, որ  Իսրայելի կաթոլիկ եպիսկոպոսները  վերջերս քննադատել են երկրի կառավարությանը այն բանի համար, որ  ակտիվորեն զինվորական ծառայության են ներգրավում   քրիստոնյա արաբների: Բարձրաստիճան հոգևորականների կարծիքով  դա փորձ է տարաձայնություններ առաջացնել  Իսրայելի քրիստոնյաների և մուսուլմանների միջև: