Դեկտեմբերի 17-ին `իր ծննդյան 79-րդ տարեդարձի օրը Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը հաստատել է կաթոլիկ եկեղեցու կողմից ճանաչված հրաշքը, որը կատարվել էր Մայր Թերեզայի աղոթքի շնորհիվ: Իտալական լրատվամիջոցների համաձայն մի քանի օր առաջ Վատիկանի համապատասխան կառույցը հաստատել էր, որ Մայր Թերեզայի աղոթքի շնորհիվ տեղի էր ունեցել գիտականորեն անբացատրելի երևույթ: Բժշկվել էր 35-ամյա բրազիլացին, ով բժիշկների հաստատմամբ տառապում էր գլխուղեղի անբուժելի հիվանդությամբ: Այսպիսով այլևս ոչ մի խոչընդոտ չկա Մայր Թերեզային սրբերի դասին կարգելու գործընթացում: Սպասվում է որ սրբերի դասին կարգելու հանդիսավոր արարողությունը կկայանա 2016թվականի սեպտեմբերի 4-ին` կաթոլիկ այդ հայտնի միանձնուհու մահվան 19-տարելիցին: