Աշխարհահռչակ ջութակահար Իցհակ Պերլմանը դարձել է Իսրայելի <<Genesis>> մրցանակաբաշխության երրորդ դափնեկիրը: Մրցանակը կազմում է մեկ միլիոն ամերիկյան դոլար և յուրաքանչյուր տարի շնորհվում է մասնագիտական մեծագույն ձեռքբերումների համար: << Պարոն Պերլմանը արժանացել է <<Genesis>> մրցանակին, որպես երաժիշտ և մանկավարժ ունեցած բացառիկ ներդրումների, հրեական արժեքներին և Իսրայել պետությանը նվիրվածության համար>>- հայտարարել են մրցանակի հիմնադիրները: Նշենք, որ համաշխարհային ճանաչում ունեցող ջութակահարը ծնվել է 1945թվականին Թել Ավիվում: Մանուկ հասակում տարած հիվանդության պատճառով ստիպված է հենակներով քայլել: Ջութակահարը նստած է նվագում: Նրա վիրտուոզ կատարմամբ է հնչում երաժշտությունը հայտնի <<Շինդլերի ցուցակը>> ֆիլմում, որը արժանացել է <<Grammy>> և <<Oscar>> մրցանակների: Իցհակ Պերլմանին մրցանակը հանձնելու է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն 2016թվականի հունիսի 23-ին: <<Genesis>> մրցանակը, որին անվանում են <<հրեական Նոբելյան մրցանակ>>, 2012 թվականին հիմնադրել է Ռուսաստանի հրեա բարերարների միությունը: Նախորդ մրցանակակիրներն են Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգը և ամերիկացի հայտնի դերասան Մայքլ Դուգլասը: