Monthly Archives: September 2015

Իսլամիստները անչափահասների են հավաքագրում ԱՄՆ-ում

Ամերիկյան ԶԼՄ-ների համաձայն`<<Իսլամական պետության>> գրոհայինները շարունակում են անչափահասներ հավաքագրել ԱՄՆ-ում: << Մենք պետք է բոլորս համագործակցենք, որպեսզի  դադարեցնենք պատանիների հավաքագրումը>>-ասել էր Միննեսոտա նահանգի  դատախազ Էնդրյու Լյուգերը: Տեղի ոստիկանությանը հաջողվել էր Միննեապոլիս քաղաքում ձերբակալել 9 անչափահասի, ովքեր ցանկանում էին  մեկնել Սիրիա իսլամիստներին միանալու համար: Նյու Յորքի նահանգում ևս 4անչափահասների  մեղադրել են նույն հանցանքի, ինչպես նաև  ահաբեկչությանը [...]

By |2015-09-11T16:45:13+04:00September 11th, 2015|Նորություններ|0 Comments

Կուբայում դրական տեղաշարժեր կան կրոնի հարցում

Համաշխարհային քրիստոնեական լրատվամիջոցները անդրադարձել են Կուբայի կրոնական ոլորտում կատարված  փոփոխություններին:  Լրատվամիջոցների համաձայն` Ֆիդել և Ռաուլ Կաստրոները մեծացել են կաթոլիկ ընտանիքում, մկրտվել են կաթոլիկ եկեղեցում և ստացել ճիզվիտական դաստիարակություն: Սակայն  1959 թվականին  իշխանության գալուց հետո նրանք Կուբան հայտարարեցին աթեիստական երկիր, շրջվեցին եկեղեցուց: Երկրում սկսվեցին քահանաների հալածանքները, փակվեցին եկեղեցական բոլոր դպրոցները: Ներկայումս, երբ Կաստրո եբայրներն արդեն ծեր [...]

By |2015-09-11T16:42:51+04:00September 11th, 2015|Նորություններ|0 Comments

Բոկո հարամ ահաբեկչական խմբավորումը պառակտվել է

Չադի Անկախության օրվա 55-րդ ամյակի առիթով ունեցած իր ելույթում նախագահ Իդրիս Դեբին  հայտարարել էր, որ  << Բոկո հարամ>> իսլամական ահաբեկչական խմբավորումը պառակտվել է, խմբավորման առաջնորդ Աբուբաքր Շեկաուն հեռացվել: Նախագահի խոսքով պառակտված խմբավորման մի մասը պատրաստ է բանակցություններ վարել իշխանությունների հետ: Նշենք, որ << Բոկո հարամ>> արմատական իսլամական  խմբավորումը գործում է Աֆրիկայի հյուսիսում: Խմբավորումը ստեծվել է [...]

By |2015-09-11T16:36:10+04:00September 11th, 2015|Նորություններ|0 Comments

Ա.Ջոլի. անհրաժեշտ է վերջ դնել իսլամիստների հանցագործություններին

Վերջերս  հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին, ով հանդիսանում է գաղթականների հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանը, ելույթ էր ունեցել բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատում: Նա անդրադրաձել էր իսլամիստների կողմից լայնորեն կիրառվող բռնաբարությունների պրակտիկային: Ջոլին ասել էր.<<Ես ինձ դնում եմ այդ դժբախտ կանանց տեղը և մտածում եմ իմ ընտանիքի մասին, իմ դուստրերի: Բոլորդ, որ գտնվում եք այստեղ, ուղղակի պատկերացրեք. ձեր [...]

By |2015-09-11T16:33:55+04:00September 11th, 2015|Նորություններ|0 Comments

Սիրիայում գոյություն չունի չափավոր ընդդիմություն

Երուսաղեմի կաթոլիկ պատրիարք Ֆուադ Տուալը   ելույթ է ունեցել  Մերձավոր Արևելքում  տեղի ունեցող  բռնարարքների  զոհերին նվիրված  վերջերս Փարիզում կայացած  միջազգային կոնֆերանսում: Նա կոչ էր արել  դադարեցնել զենքի տրամադրումը  Իրաք և Սիրիա: Պատրիարքը  հայտարարել էր, որ այսպես  կոչված  չափավոր ընդդիմություն Սիրիայում գոյություն չունի, որի մասին իրենց ելույթներում խոսել էին  Ֆրանսիայի նախագահը և արտգործնախարարը:<<Պատերազմի ժամանակ չափավոր ապստամբներ չեն [...]

By |2015-09-11T16:27:05+04:00September 11th, 2015|Նորություններ|0 Comments

Ալ Քաիդան պատրաստ է միաբանվել Իսլամական պետության հետ

Համացանցում տարածված աուդիո ձայնագրության մեջ <<Ալ Քաիդա>> ահաբեկչական կազմակերպության ղեկավար Այման ազ Զավահիրին հայտարարել է, որ իրենց կազմակերպությունը չնայած առկա տարաձայնություններին, պատրաստ է միաբանվել <<Իսլամական պետություն>> խմբավորման հետ և մարտնչել արևմտյան կոալիցիայի դեմ Սիրիայում և Իրաքում: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

By |2015-09-10T13:34:58+04:00September 10th, 2015|Նորություններ|0 Comments

Իսլամիստները նվազեցրել են առևանգված քրիստոնյաների դիմաց պահանջվող փրկագինը

Սիրիայի Հասակե  և Նիսիբինա քաղաքների   կաթոլիկ եպիսկոպոս Ժակ Բեհնան Հինդոն  <<Ֆայդս>> գործակալությանը տված հարցարզույցի ժամանակ ասել է, որ  Իսլամական պետության  գրոհայինները սկսել են ավելի ռեալ  պայմաններ առաջարկել  գերևարված  230 ասորի քրիստոնյաներին ազատ արձակելու համար: << Սկզբում միջնորդների միջոցով  իսլամիստ գրոհայինները  գերևարված 230 ասորի քրիստոնյաների համար պահանջել էին 23միլիոն դոլար: Քանի որ գերևարվածների հարազատները չէին կարող [...]

By |2015-09-10T14:25:41+04:00September 10th, 2015|Նորություններ|0 Comments

Նիգերիայում դարձյալ քահանա են առևանգել

Սեպտեմբերի 7-ին Նիգերիայի  հարավ արևելյան շրջանում անհայտ անձինք առևանգել են քահանա Գաբրիել Այոկային: Քահանան երկրի մայրաքաղաք Աբուջայից ուղևորվել  էր Օնիտշա քաղաքը: ճանապարհին նրա ավտոմեքենան  կանգնեցնում են զինված մարդիկ և իրենց հետ տանում հոգևորականին: Ներկայումս իրավապահների գործողությունները դեռևս  անարդյունք են: Գաբրիել Այոկայի  հարազատներից մեկը լրագրողներին պատմել էր, որ առևանգողները  կապվել են նրա  ընտանիքի հետ և ասել, [...]

By |2015-09-10T13:29:58+04:00September 10th, 2015|Նորություններ|0 Comments

Տիրանայում կոնֆերանս է անցկացվել 300կրոնական առաջնորդների մասնակցությամբ

Սեպտեմբերի 6-8-ին  Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում  անցկացվել է  կոնֆերանս, որին մասնակցել էին ավելի քան 300 կրոնական առաջնորդներ ամբողջ աշխարհից: Կոնֆերանսը կազմակերպել էր <<Սուրբ Էգիդայի>> կաթոլիկ համայնքը: Համայնքի նախագահ Մարկո Իմպալյացիոյի խոսքով  կոնֆերանսը շատ արդյունավետ  էր: Հանդիպման ժամանակ քննարկվել էին բազմաթիվ հարցեր, այդ թվում գաղթականների հետ կապված ճգնաժամի, Սիրիայի իրավիճակի և այլ հարցեր: <<Խաղաղությունը միշտ  հնարավոր է [...]

By |2015-09-10T13:27:44+04:00September 10th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top