Ամերիկյան ԶԼՄ-ների համաձայն`<<Իսլամական պետության>> գրոհայինները շարունակում են անչափահասներ հավաքագրել ԱՄՆ-ում: << Մենք պետք է բոլորս համագործակցենք, որպեսզի դադարեցնենք պատանիների հավաքագրումը>>-ասել էր Միննեսոտա նահանգի դատախազ Էնդրյու Լյուգերը: Տեղի ոստիկանությանը հաջողվել էր Միննեապոլիս քաղաքում ձերբակալել 9 անչափահասի, ովքեր ցանկանում էին մեկնել Սիրիա իսլամիստներին միանալու համար: Նյու Յորքի նահանգում ևս 4անչափահասների մեղադրել են նույն հանցանքի, ինչպես նաև ահաբեկչությանը աջակցելու համար: