Երուսաղեմի կաթոլիկ պատրիարք Ֆուադ Տուալը ելույթ է ունեցել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող բռնարարքների զոհերին նվիրված վերջերս Փարիզում կայացած միջազգային կոնֆերանսում: Նա կոչ էր արել դադարեցնել զենքի տրամադրումը Իրաք և Սիրիա: Պատրիարքը հայտարարել էր, որ այսպես կոչված չափավոր ընդդիմություն Սիրիայում գոյություն չունի, որի մասին իրենց ելույթներում խոսել էին Ֆրանսիայի նախագահը և արտգործնախարարը:<<Պատերազմի ժամանակ չափավոր ապստամբներ չեն լինում, չեն լինում չափավոր գործողություններ կամ արձագանքներ: Անհրաժեշտ է, որպեսզի բոլոր նրանք, ովքեր հանցագործություններ են կատարում դատապարտվեն նրանց հետ միասին, ովքեր այդ հանցագործներին ուղղորդում են և պաշտպանում>>-ասել էր Տուալը` իր խոսքն ուղղելով Ֆրանսիայի և Հորդանանի արտգործնախարարներին: Շարունակելով` կաթոլիկ պատրիարքը ասել էր. <<Այն մարդիկ, ովքեր պատասխանատու են նման հրեշավոր պատերազմներ սանձազերծելու համար, թող գնահատեն հետևանքները>>: Նա նշել էր, որ նման հետևանքներից է աննախադեպ գաղթը Սիրիայի և Իրաքի հետ սահմանակցող երկրներ: Միայն Հորդանանում ապաստանել են 740 հազար սիրիացի փախստականներ:Պատրիարք Տուալը խոսել էր Հորդանանի կաթոլիկ համայնքի մեծ ներդրման մասին փախստականներին օգնություն ցուցաբերելու գործում: