Համացանցում տարածված աուդիո ձայնագրության մեջ <<Ալ Քաիդա>> ահաբեկչական կազմակերպության ղեկավար Այման ազ Զավահիրին հայտարարել է, որ իրենց կազմակերպությունը չնայած առկա տարաձայնություններին, պատրաստ է միաբանվել <<Իսլամական պետություն>> խմբավորման հետ և մարտնչել արևմտյան կոալիցիայի դեմ Սիրիայում և Իրաքում: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: