Վերջերս հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին, ով հանդիսանում է գաղթականների հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանը, ելույթ էր ունեցել բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատում: Նա անդրադրաձել էր իսլամիստների կողմից լայնորեն կիրառվող բռնաբարությունների պրակտիկային: Ջոլին ասել էր.<<Ես ինձ դնում եմ այդ դժբախտ կանանց տեղը և մտածում եմ իմ ընտանիքի մասին, իմ դուստրերի: Բոլորդ, որ գտնվում եք այստեղ, ուղղակի պատկերացրեք. ձեր կողմից սիրված մարդկանց` ձեր կանանց, երեխաներին, քույրերին բռնաբարել են: Այն, ինչ որ կատարում են իսլամիստ գրոհայինները, նողկալի է: Անհրաժեշտ է վերջ դնել այդ հանցագործություններին: Նշենք, որ ԱՄՆ-ում Օրենքի և արդարադատության ամերիկյան կենտրոնը պայքարում է <<Իսլամական պետություն>> խմբավորման անդամների կողմից քրիստոնյա կանանց և երեխաների սեռական շահագործման դեմ: Մերձավոր Արևելքում կանանց ստրկացումը սարսափեցնող չափերի է հասել: Վերջերս իսլամիստները հրապարակել էին ստրկուհիների գները, համաձայն որի ամենաթանկը 1-9 տարեկան աջիկներն են: Կենտրոնի տվյալներով 2014 թվականին իսլամիստները սեռական ստրկուհիներ էին դարձրել եզդի 7 հազար կանանց: Մինչ օրս նրանց մոտ է գտնվում մոտ 3 հազար եզդի կին: <<Իսլամական պետությունը>> սեռական ստրկությունը կիրառում է Իրաքում և Սիրիայում զավթած տարածքներում և այդ ամենը կատարում է Ղուրանի անունից: Ամերիկյան կենտրոնը հանրագիր է կազմել, որում պահանջում է վերջ դնել քրիստոնյաների ցեղասպանությանը Մերձավոր Արևելքում: Փաստաթուղթը ներկայացրել են ԱՄՆ-ի Կոնգրես: << Եթե մենք չհաղթենք և չոչնչացնենք իսլամիստներին, ապա քրիստոնյաները կոչնչացվեն այդ տարածաշրջանում>>-ասված է հանրագրում: Ներկայումս հանրագիրը ստորագրել է ավելի քան 150 հազար մարդ: