Սեպտեմբերի 7-ին Նիգերիայի  հարավ արևելյան շրջանում անհայտ անձինք առևանգել են քահանա Գաբրիել Այոկային: Քահանան երկրի մայրաքաղաք Աբուջայից ուղևորվել  էր Օնիտշա քաղաքը: ճանապարհին նրա ավտոմեքենան  կանգնեցնում են զինված մարդիկ և իրենց հետ տանում հոգևորականին: Ներկայումս իրավապահների գործողությունները դեռևս  անարդյունք են: Գաբրիել Այոկայի  հարազատներից մեկը լրագրողներին պատմել էր, որ առևանգողները  կապվել են նրա  ընտանիքի հետ և ասել, որ քահանան  իրենց մոտ է: Նշենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում  Նիգերիայում առևանգել էին  երեք քահանաների: Փաստորեն  հայր Այոկան չորրորդն է : Առևանգումների նպատակը փրկագին ստանալն է: Բարեբախտաբար  առևանգված բոլոր  քահանաներին ազատ էին արձակել  պահանջված գումարները ստանալուց հետո: