Նորություններ

Պաղեստինը դեսպանատուն կբացի  Վատիկանում

Ռուսական լրատվամիջոցների համաձայն Պաղեստինի իշխանությունները  մտադիր են  մի քանի ամսից  դեսպանատուն  բացել Վատիկանում: Այս մասին տեղեկացրել է  Պաղեստինի արտգործնախարար  Ռիադ ալ Մալիկին: <<Մենք Վատիկանի հետ  ստորագրել ենք պատմական համաձայնագիր, որով  որոշվում է Պաղեստինի և Կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները: Փաստաթղթում   Վատիկանը փաստորեն ճանաչել է Պաղեստինի անկախությունը: Առաջիկա ամիսներին  Վատիկանում կունենանք մեր դեսպանատունը>>-ասել  էր նախարարը: Նա հույս էր [...]

By |2015-07-08T10:48:24+04:00July 6th, 2015|Նորություններ|0 Comments

ԱՄՆ-ի կաթոլիկները ողբերգական սխալ են անվանել  ԱՄՆ-ում ընդունված որոշումը

ԱՄՆ-ի կաթոլիկ եպիսկոպոսները ողբերգական սխալ են անվանել  Գերագույն դատարանի կողմից  միասեռ ամուսնությունները երկրի բոլոր նահանգներում օրինականացնելու որոշումը: <<Անկախ  Գերագույն դատարանի անդամների  կարծիքից, մարդու  և ամուսնության էությունը անփոփոխ է մնում  և չի կարող փոփոխվել>>-ասված է  ԱՄՆ-ի Եպիսկոպոսական կոնֆերանսի և քրիստոնեական այլ համայնքների համատեղ  հայտարարությունում: Եպիսկոպոսական կոնֆերանսի նախագահ, մոնսինյոր Ջոզեֆ Կուրտցը  կաթոլիկներին կոչ է արել շարունակել քայլել  [...]

By |2015-07-03T11:54:16+04:00July 3rd, 2015|Նորություններ|0 Comments

Ֆ. Գրեհեմը մտահոգված է

Բիլլի Գրեհեմի անվան ավետարանական ասոցիացիայի նախագահ, քարոզիչ Ֆրանկլին Գրեհեմի կարծիքով ԱՄՆ-ում միասեռ ամուսնությունների օրինականացմանը կհետևի եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների նկատմամբ խտրական վերաբերմունքը: Նա ասել է.<<Ես անհանգստացած եմ: Հնարավոր է հալածանքներ սկսվեն քրիստոնյաների նկատմամբ: Մեր ազգը ունի հոգևոր հսկայական խնդիր, մենք Աստծո ներման կարիքն ունենք, որովհետև Աստծո դատաստանը կգա մեզ վրա: Ես չեմ ընդունում միասեռ ամուսնությունները [...]

By |2015-07-03T11:52:51+04:00July 3rd, 2015|Նորություններ|0 Comments

Արտերկրի ռուս ուղղափառ եկեղեցին չի ճանաչում միասեռ ամուսնությունները

Արտերկրի ռուս ուղղափառ եկեղեցին հայտարարել է, որ  չի օրհնելու միասեռ ամուսնությունները, չնայած հունիսի 26-ին ԱՄՆ-ի Գերագույն դատարանի վճռով  նման ամուսնությունները օրինական են համարվում բոլոր նահանգներում: Ռուս եկեղեցու Չիկագոյի  թեմը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. << համասեռամոլությունը կամ ցանկացած  այլ  մեղսալի  կենսակերպը անհամատեղելի են քրիստոնեության հետ>>: Միաժամանակ հայտարարության մեջ ասված է.<< Եկեղեցին հոգևոր հիվանդանոց [...]

By |2015-07-02T09:28:12+04:00July 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Տեխաս նահանգը դեմ է միասեռ ամուսնությունները օրինականացնող  դաշնային օրենքին

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոտը  միասեռ ամուսնությունները օրինականացնելու Գերագույն դատարանի ընդունած որոշումից անմիջապես հետո հրաման է ստորագրել, որը փաստորեն   արգելում է այդ ամուսնությունները  Տեխասում: Այսպիսով Տեխասը միակ նահանգն է, որ պաշտոնապես  դեմ է հանդես  գալիս  միասեռ ամուսնությունները օրինականացնող  դաշնային օրենքին: Հրամանում ասված է, որ նահանգի բոլոր կառավարական հաստատությունները  պետք է առաջին հերթին  հետևեն  Սահմանադրության Առաջին ուղղումին, [...]

By |2015-07-02T09:27:18+04:00July 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Հռոմի Պապը այցելելու է Կուբա և ԱՄՆ

Վատիկանը հրապարակել է ընթացիկ տարվա սեպտեմբերին  Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի Ամերիկա  կատարելիք այցի ծրագիրը: ԱՄՆ այցելելուց առաջ Ֆրանցիսկ I-ը  կայցելելի  Կուբա, որտեղ ուխտագնացություն կկատարի սուրբ վայրեր և կհանդիպի տեղի բնակչության հետ: Սեպտեմբերի 22-ին Պապը կմեկնի Վաշինգտոն, իսկ հաջորդ օրը  Սպիտակ Տանը նրան կընդունի նախագահ Բարաք Օբաման: Սեպտեմբերի 24-ին Ֆրանցիսկ I-ը ուղերձով հանդես կգա  Կոնգրեսում: Եվ [...]

By |2015-07-02T09:26:10+04:00July 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Բելգիայում ուժեղացրել են հրեաների պաշտպանությունը

Բելգիայի կառավարությունը հայտարարել է, որ 4 միլիոն եվրո է տրամադրել  Բրյուսել և Անտվերպեն քաղաքների  հրեա բնակչության անվտանգությունը բարձրացնելու  տեխնիկական միջոցների համար: Մասնավորապես խոսքը վերաբերում է  անվտանգության տեսախցիկների թվի մեծացմանը այն վայրերում, ուր հրեաները ավելի հաճախ են այցելում, ինչպես նաև  հրեական ուսումնական հաստատություններում դռների պաշտպանական  ամրության  մեծացմանը: Չնայած վերջերս Ֆրանսիայում, Թունիսում և Քուվեյթում կատարված ահաբեկչություններին,  Բելգիայի [...]

By |2015-07-01T09:02:24+04:00July 1st, 2015|Նորություններ|0 Comments

Ս. Ռյախովսկին քննադատել է միասեռ ամուսնությունները օրինականացնելու ԱՄՆ –ի ընդունած որոշումը

Ռուսաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների միության առաջնորդ- եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկին իր հայտարարության մեջ  խիստ բացասաբար է գնահատել  ԱՄՆ-ի ողջ տարածքում  միասեռ ամուսնությունների օրինականացումը: Հայտարարությունում ասված է.<<Ընթացիկ տարվա հունիսի 26-ին ԱՄՆ-ի  Գերագույն դատարանը   հայտարարել է, որ միասեռ զույգերը սահմանադրական իրավունք ունեն  ամուսնություն գրանցել ցանկացած նահանգում: Կարծում եմ, որ  սա ԱՄՆ-ի քրիստոնեական պատմության ամենամռայլ և խայտառակ ամսաթիվն է>>: [...]

By |2015-07-01T09:01:31+04:00July 1st, 2015|Նորություններ|0 Comments

Ցույց համասեռամոլների շքերթի դեմ

Հունիսի 28-ին  Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի փողոցներ էին դուրս եկել  հազարավոր քրիստոնյաներ`  խանգարելու համասեռամոլների շքերթը: Ավելի վաղ քրիստոնյա ակտիվիստները   թույլ չէին տվել համասեռամոլներին այդ շքերթի համար թույլտվություն ստանալ ոստիկանությունից: Սկզբում ոստիկանությունը վախենալով հնարավոր բախումներից մերժել էր թույլատրել այդ շքերթը, սակայն հետագայում  տեղի դատարանը թույլատրել էր այն` հենվելով խոսքի ազատության  վրա: Շքերթի ժամանակ ավելի քան 5 [...]

By |2015-07-01T08:59:43+04:00July 1st, 2015|Նորություններ|0 Comments

ԱՄՆ-ում հրդեհել են սևամորթ թեմերի եկեղեցիներ

ԱՄՆ-ի հարավային չորս նահանգներում գրանցվել են սևամորթ թեմերին  պատկանող եկեղեցիների հրդեհման դեպքեր, որոնց արդյունքում տուժել են վեց տաճարներ: Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն` հաստատվել է, որ եկեղեցիներից երեքը  հրկիզել են: Կարծիքներ կան, որ դրանք  կատարել են ռասայական ատելության հողի վրա: Ի դեպ հրկիզման այս դեպքերը հաջորդել են  Հարավային Կարոլինայի Չարլսթոն քաղաքի  սևամորթների եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչությանը, երբ [...]

By |2015-06-30T12:12:36+04:00June 30th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top