Նորություններ

Սիրիայում գրոհայինները հավաքագրում են երեխաների

<<Իսլամական պետություն>> խմբավորման անդամները  այս տարվա սկզբից մինչ օրս  Սիրիայում հավաքագրել են  ավելի քան հազար երեխայի: Այս մասին տեղեկացնում է  Սիրիայում Մարդու իրավունքների  դիտորդական խորհուրդը: Իրավապաշտպանների տվյալներով  երեխաներին հավաքագրում են հատուկ գրասենյակների միջոցով, որոնք գտնվում են Խոմս և Խամա նահանգներում: Երեխաներին օգտագործում են նաև որպես մահապարտների: Վերջին մի քանի օրերի ընթացքում  անչափահաս մահապարտները պայթեցրել  էին [...]

By |2015-07-13T05:38:09+04:00July 13th, 2015|Նորություններ|0 Comments

Իսլամիստ գրոհայինների հերթական վայրագությունը

<<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները  ևս մեկ պատմական հինավուրց տաճար են պայթեցրել Իրաքի Մոսուլ քաղաքում: <<Օգնող մայր>> տաճարի  պայթեցման ժամանակ զոհվել են հարևանությամբ գտնվող 4 երեխաներ: Տաճարը ավելի քան հազար տարեկան էր և գտնվում էր քաղաքի կենտրոնում: Նշենք, որ իսլամիստ  գրոհայինները  Մոսուլ քաղաքը գրավել են  անցյալ տարվա հունիսին, երբ իրաքյան բանակը արագորեն լքել էր քաղաքը: Մեկ [...]

By |2015-07-13T05:37:23+04:00July 13th, 2015|Նորություններ|0 Comments

Աուդիո Աստվածաշնչեր ամերիկացի զինվորների համար

<<Հավատը լսելուց է >> ընկերությունը ավելի քան 530 հազար թվային աուդիո Աստվածաշնչեր է տրամադրելու  ամերիկյան զինված ուժերին: Այս մասին տեղեկացնում է invictory.com  կայքը: Աուդիո Աստվածաշունչը, որ   չափերով հավասար է մաստակի տուփի, կոչվում է BibleStick: Նրանում ընդգրկված է Նոր Կտակարանը և հատուկ ընտրված սաղմոսներ: Աուդիո Աստվածաշունչը հարմար է պահել  զինվորական համազգեստի գրպաններում, բավականին ամուր է և [...]

By |2015-07-13T05:36:11+04:00July 13th, 2015|Նորություններ|0 Comments

Երկրպագության բողոքական առաջնորդները ելույթ են ունեցել  Վատիկանում

Երկրպագության բողոքական հայտնի  առաջնորդներ Դարլին Չեկը և Դոն Մոենը ելույթ են ունեցել Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի կողմից  կազմակերպված  հալածվող եկեղեցու համար էկումենիկ աղոթքի ժամանակ, որը տեղի էր ունեցել Վատիկանի սուրբ Պետրոսի հրապարակում: Աղոթքին մասնակցել էին հազարավոր քրիստոնյաներ : <<Չնայած առկա հարանվանական տարբերություններին, ես այսօր ականատես եղա, որ համատեղ երկրպագությունը և աղոթքը  օգնում են միաբանվելուն: Աղոթեք [...]

By |2015-07-09T14:18:38+04:00July 9th, 2015|Նորություններ|0 Comments

Բ. Օբամա. մեր պատերազմը իսլամի դեմ չի

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման <<Իսլամական պետություն>> խմբավորման և ծայրահեղականության վերաբերյալ ելույթ է ունեցել Պենտագոնում: << Իսլամական պետությունը կորցրել է Իրաքում զավթած տարածքների ավելի քան քառորդը>>-ասել էր Օբաման: Նրա խոսքով` իսլամիստների շարքերում կռվելու համար Սիրիա մեկնող օտարերկրացիների հոսքը կանգնեցնելու  համար պետք է բոլոր երկրները համատեղ միջոցներ ձեռք առնեն: <<Իսլամական պետության գաղափարախոսությունը մեծ սպառնալիք է ոչ միայն [...]

By |2015-07-09T14:17:39+04:00July 9th, 2015|Նորություններ|0 Comments

Մեքսիկայի բոլոր նահանգներում օրինականացնելու են միասեռ ամուսնությունները

Reuters համաձայն` այս տարվա հունիսի 19-ին Մեքսիկայի Գերագույն դատարանը հաստատել է, որ միասեռ ամուսնությունների արգելքը հակասում է Սահմանադրությանը: Իսկ դա նշանակում է, որ  դատարանը վերացրել է միասեռ ամուսնությունների արգելքը  երկրի  ողջ տարածքում: Այդ առնչությամբ  Գերագույն դատարանի դատավոր Օլգա Սանչեսը պահանջել է,  որպեսզի բոլոր նահանգները, որտեղ դեռևս  արգելված են միասեռ ամուսնությունները, արագ օրինականացնեն նման ամուսնությունների գրանցումը: [...]

By |2015-07-09T14:15:41+04:00July 9th, 2015|Նորություններ|0 Comments

Եվրամիությունը պետք է պաշտպանի հալածվող քրիստոնյաներին

Բրյուսելում կայացել է <<Քրիստոնյաների հալածանքները աշխարհում>> թեմային նվիրված միջազգային համաժողովը: Համաժողովի  մասնակիցների հայտարարությունների համաձայն աշխարհում ամենից շատ հալածանքների են ենթարկվում քրիստոնյաները: Նրանց  իրավունքները և արժանապատվությունը ոտնահարվում են աշխարհի երկրների 75%-ում: << Զանգվածային լրատվամիջոցները   տեղեկացնում են իսլամական աշխարհում  քրիստոնյաների սպանությունների մասին, սակայն լռում են այլ երկրներում, խաղաղ պայմաններում  նրանց հալածանքների մասին:  Անհարգալից վերաբերմունքը  հավատքի  ազատության նկատմամբ [...]

By |2015-07-08T10:51:58+04:00July 8th, 2015|Նորություններ|0 Comments

Եգիպտոսի քրիստոնյաները աջակցում են ահաբեկչության դեմ պայքարին

Fides գործակալության համաձայն` Սինայի թերակղզու հյուսիսում  ռազմական հենակայանների վրա  իսլամիստ ծայրահեղականների  կատարած մի շարք հարձակումներից հետո  Եգիպտոսի Ղպտի եկեղեցին  հայտարարություն է արել, որում իր աջակցությունն է հայտնել երկրի զինված ուժերին: Հայտարարության մեջ ասված է,  որ  եկեղեցին աղոթում է  երկրի և բանակի  համար, որը   պայքարում է <<չարի ուժերի դեմ>>:  Հայտարարությամբ հանդես է եկել նաև Եգիպտոսի  կաթոլիկ [...]

By |2015-07-08T10:50:55+04:00July 8th, 2015|Նորություններ|0 Comments

 Մահապարտ կինը պայթյուն է իրականացրել ավետարանական եկեղեցում

Նիգերիայի հյուսիս արևելյան Պոտիսկում  քաղաքի  ավետարանական եկեղեցում, կիրակնօրյա ծառայության ժամանակ պայթյուն էր իրականացրել  մահապարտ կինը: Զոհվել է առնվազն 15մարդ, այդ  թվում եկեղեցու հովիվը, կանայք և երեխաներ: Նշենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Նիգերիայի հյուսիսում ահաբեկչական մի շարք պայթյուններ են իրականացվել: Զոհվել է մոտ 200 մարդ: Այդ ահաբեկչությունների համար մեղադրում են <<Բոկո հարամ>> իսլամական խմբավորմանը: 97 [...]

By |2015-07-08T10:34:42+04:00July 8th, 2015|Նորություններ|0 Comments

ԱՄՆ-ի Եպիսկոպոսական եկեղեցին վերջնականապես ճանաչել է միասեռ ամուսնությունները

Associated Press-ի տեղեկացմամբ`  ԱՄՆ-ի Եպիսկոպոսական  եկեղեցին որոշել է ետ չմնալ նախագահ Բարաք Օբամայից, ով իր հավանությունն է տվել միասեռ ամուսնություններին, իսկ վերջերս էլ  երկրի ողջ տարածքում օրինականացվել են   միասեռ ամուսնությունները: Սոլտ Լեյք Սիթիում կայացած հանդիպման ժամանակ Եպիսկոպոսական եկեղեցու գլխավոր կոնվենցիայի բոլոր անդամները  կողմ էին քվեարկել, որպեսզի  քահանաները   կատարեն միասեռ ամուսնությունների արարողությունը: Բացի դա  կոնվենցիայի  որոշումով [...]

By |2015-07-08T10:49:35+04:00July 6th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top