ԱՄՆ-ի կաթոլիկ եպիսկոպոսները ողբերգական սխալ են անվանել  Գերագույն դատարանի կողմից  միասեռ ամուսնությունները երկրի բոլոր նահանգներում օրինականացնելու որոշումը: <<Անկախ  Գերագույն դատարանի անդամների  կարծիքից, մարդու  և ամուսնության էությունը անփոփոխ է մնում  և չի կարող փոփոխվել>>-ասված է  ԱՄՆ-ի Եպիսկոպոսական կոնֆերանսի և քրիստոնեական այլ համայնքների համատեղ  հայտարարությունում: Եպիսկոպոսական կոնֆերանսի նախագահ, մոնսինյոր Ջոզեֆ Կուրտցը  կաթոլիկներին կոչ է արել շարունակել քայլել  հավատքով, հույսով և սիրով: Նա հորդորել է. <<Սիրեք մերձավորին, այդ թվում նաև  բոլոր նրանց, ովքեր  ատում են մեզ կամ ցանկանում են  մեզ պատժել  մեր հավատքի  և բարոյական համոզմունքների համար>>:  Նշենք, որ հունիսի 26-ին  ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշում էր ընդունել, համաձայն որի միասեռ ամուսնությունները օրինականացվում են բոլոր նահանգներում: Մինչ օրս  ամերիկյան 50 նահանգներից  37-ն է օրինականացրել այդ  ամուսնությունները: