ԱՄՆ-ի հարավային չորս նահանգներում գրանցվել են սևամորթ թեմերին  պատկանող եկեղեցիների հրդեհման դեպքեր, որոնց արդյունքում տուժել են վեց տաճարներ: Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն` հաստատվել է, որ եկեղեցիներից երեքը  հրկիզել են: Կարծիքներ կան, որ դրանք  կատարել են ռասայական ատելության հողի վրա: Ի դեպ հրկիզման այս դեպքերը հաջորդել են  Հարավային Կարոլինայի Չարլսթոն քաղաքի  սևամորթների եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչությանը, երբ սպիտակամորթ երիտասարդը կրակել էր եկեղեցում ներկա հավատացյալների վրա: Զոհվել է  9 մարդ: