Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոտը  միասեռ ամուսնությունները օրինականացնելու Գերագույն դատարանի ընդունած որոշումից անմիջապես հետո հրաման է ստորագրել, որը փաստորեն   արգելում է այդ ամուսնությունները  Տեխասում: Այսպիսով Տեխասը միակ նահանգն է, որ պաշտոնապես  դեմ է հանդես  գալիս  միասեռ ամուսնությունները օրինականացնող  դաշնային օրենքին: Հրամանում ասված է, որ նահանգի բոլոր կառավարական հաստատությունները  պետք է առաջին հերթին  հետևեն  Սահմանադրության Առաջին ուղղումին, համաձայն որի կառավարությունը իրավունք չունի  ընդունել  օրենքներ, որոնք սահմանափակում են  հավատքի ազատությունը: Բացի դա նահանգապետի հրամանում նշված է հետևել Տեխաս նահանգի  Սահմանադրության  հավատքի ազատության մասին 1-ին հոդվածին և հավատքի ազատության մասին օրենքին: Վերջինս  երաշխավորում է նաև իրավական պաշտպանություն, եթե անձը հրաժարվում է ինչ որ բան կատարել ելնելով իր կրոնական համոզմունքներից: <<Բոլոր կրոնական հարանվանությունների տեխասցիները պետք է համոզված լինեն, որ իրենց կրոնական ազատության դեմ ոչ ոք ոտնձգություն չի կարող կատարել, նույնիսկ դաշնային կառավարությունը: Այս երկիրը ստեղծել են այն մարդիկ, ովքեր վայր էին փնտրում Աստծուն  երկրպագելու համար: Ուստի պատահական չի, որ ԱՄՆ-ի Սահմանադրությամբ երաշխավորված  առաջին  ազատությունը  հավատքի ազատությունն է>>-ասված է հրամանում: