Բիլլի Գրեհեմի անվան ավետարանական ասոցիացիայի նախագահ, քարոզիչ Ֆրանկլին Գրեհեմի կարծիքով ԱՄՆ-ում միասեռ ամուսնությունների օրինականացմանը կհետևի եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների նկատմամբ խտրական վերաբերմունքը: Նա ասել է.<<Ես անհանգստացած եմ: Հնարավոր է հալածանքներ սկսվեն քրիստոնյաների նկատմամբ: Մեր ազգը ունի հոգևոր հսկայական խնդիր, մենք Աստծո ներման կարիքն ունենք, որովհետև Աստծո դատաստանը կգա մեզ վրա: Ես չեմ ընդունում միասեռ ամուսնությունները և չեմ օրհնի այդ ամուսնությունները: Չեմ ցանկանում մեղք գործել Աստծո առաջ>>: Գրեհեմը նշել էր նաև, որ ցանկանում է, որպեսզի համասեռամոլ մարդիկ իմանան ճշմարտությունը, քանի որ Աստված դատելու է մեղքը: <<Աստված գրել է իր խոսքում, որ մեղավորները կհեռացվեն Իրենից և կլինեն դժոխքում:Ես ցանկանում եմ, որ այդ մարդիկ ապաշխարեն և փրկվեն, քանի դեռ ուշ չի>>-ասել է Ֆրանկլին Գրեհեմը: