Ավարտվել է Հռոմի Պապի այցը ԱՄՆ
Սեպտեմբերի 27-ին ավարտվել է Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի հնգoրյա այցը ԱՄՆ: Վերջին օրը Պապը այցելել էր Ֆիլադելֆիա, մասնակցել ընտանիքների համաշխարհային հանդիպման միջոցառմանը, և բաց երկնքի տակ` Ֆիլադելֆիայի զբոսայգիներից մեկում պատարագ էր մատուցել, որին ներկա էր եղել մոտ մեկ միլիոն մարդ: Ֆիլադելֆիայում Պապը հանդիպել էր կաթոլիկ հոգևորականության կողմից սեռական բռնությունների ենթարկված անձանց հետ: Նա խոստացել էր, [...]









